WarGonzo նախագծի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը եթերում ասել է. «Մինչեւ նոյեմբերի 7-ը, այսպես ասենք, Շուշին մաքրված էր դիվերսանտներից: Բայց դա չէր նշանակում, թե քաղաքում հանգիստ էր: «Դժոխքի կիրճով» խմբավորումները շարունակում էին գալ, որոնց Արցախի ՊԲ հրետանավորները առանց հոգնելու ոչնչացնում էին՝ արձակելով հարյուրավոր արկեր: Սակայն, ինչպես գիտենք, Ալիեւը մարդկանց չէր ափսոսում: Իսկ երբ ջրի երես դուրս կգան կորուստների այն թվերը, որ ադրբեջանցիները կրել են «Դժոխքի կիրճում», Ադրբեջանի ժողովուրդը կոնկրետ շոկի մեջ կընկնի: Շուշին Ալիեւի երազած նպատակակետերից էր: Ես գիտեմ, որ միայն այնտեղ զոհերի թիվը գերազանցում է հազարը: Ես խոսում եմ միայն Շուշիի մատույցներից մեկում իմ տեսածի մասին: Այնպես որ, ադրբեջանցիների կորուստներն այստեղ սարսափելի են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ