Լրահոս
Օրվա լրահոսը

Սեմյոն Պեգով. «Շուշին ռազմական գործողությունների արդյունքում չի գրավվել, քաղաքում եղել են Արցախի ՊԲ ստորաբաժանումները»

Նոյեմբեր 23,2020 11:05

WarGonzo ծրագրի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը, որն արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում գտնվել է առաջնագծի տարբեր հատվածներում, եւ շատ իրադարձությունների ականատեսը եղել, Շուշիի հանձնման մասին լուրջ բացահայտումներ է արել: «Ես գիտեմ, վստահ եմ, դրա ապացույցներն էլ կան, որ նույնիսկ համաձայնագիրը ստորագրելու պահին, Ադրբեջանի դրոշի օրվան ընդառաջ, ինչին պաշտոնական Բաքուն եւ Ալիեւը պատրաստվում էին, Շուշին ռազմական ճանապարհով չի վերցվել: Սա միանգամայն ճիշտ է: Գիշերային բանակցությունների ժամանակ Շուշիում գտնվել են Արցախի ՊԲ ստորաբաժանումները: Իմ տեղեկություններով, խոսքը քաղաքի տարբեր հատվածներում ընդհանուր առմամբ մեկ գումարտակի՝ մինչեւ 200 մարդու մասին է»,-հայտարարել է ռազմական լրագրողը եւ ասել, որ դրանում կարելի է համոզվել նոյեմբերի 9-ին իրենց արած նկարահանումների արխիվին ծանոթանալով:

«Գիտեմ նաեւ, որ քաղաքի մատույցներում էլի ստորաբաժանումներ են եղել, որոնք պատրաստ էին գրոհել, ճեղքել եւ մաքրել Շուշին: Դա նույնպես նոյեմբերի 8-ից 9-ի գիշերն էր: Տեղյակ եմ, որ նոյեմբերի 9-ի գիշերը՝ լուսադեմի ժամը հինգի սահմաններում մոտ 400 հոգու առաջադրված է եղել շարժվել առաջ՝ օգնելու այնտեղ գտնվող ստորաբաժանումներին, որպեսզի քաղաքը մաքրվեր ադրբեջանական խմբավորումներից, սակայն ժամը 5-ին չեղարկման հրաման են ստացել: Իսկ ավելի ուշ տեղեկացել են համաձայնագրի ստորագրման եւ մարտական գործողությունները դադարեցնելու մասին»,-ասել է Սեմյոն Պեգովը ու հրապարակել տեղի ունեցած իրադարձությունների այլ մանրամասներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30