Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ, ինչքան կարելի է չհասկանալ, որ պարտվածը կամ նրա օրոք պարտություն ընդունողը, պետք է հեռանան. Թևան Պողոսյան

Նոյեմբեր 23,2020 10:56

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան գրառումը

Արցախ. անցած երեք օրերի եզրահանգումս՝ առերեսում իրականության հետ

Այն, որ իրականում Մոսկվային և անձնապես Պուտինին մեծ շնորհակալություն պետք է ասվի, որևէ կասկած չկա։ Բայց պիտի հասկանանք, ով պետք է դա ասի։ Պարտության հանգեցրած իշխանությո՞ւնը։ Դուք այնպես էլ պարտվել եք, մեզ էլ՝ պարտության հասցրել։ Իսկ հիմա պատկերացրեք, որ Պուտինին ասում է շնորհակալություն մեկը, ով պետք է աշխատի Հայաստանի վաղվա օրվա համար։ Դա կընկալվի առնվազն որպես հնարավորություն։ Դա կընկալվի առնվազն որպես նոր շունչ և հույս։ Իսկ պատրվողները, լինի ՀՀ-ում վաղը կամ էլ 2023 թ.-ին կամ Արցախում՝ վաղը կամ էլ 2021-ի ապրիլին, որևէ պարագայում ո՛չ հավատ, ո՛չ վստահություն, ո՛չ էլ նոր շունչ կամ հույս կարող են բերել։

Լավ, ինչքան կարելի է չհասկանալ, որ պարտվածը կամ նրա օրոք պարտություն ընդունողը, պետք է հեռանան։ Օր առաջ։ Առնվազն, հայ ազգին եղած հնարավորությունից մի՛ զրկեք։ Հեռացե՛ք։

Գոնե հնարավորության տվեք, որ գան նորերը, որոնք կունենան, առնվազն հնարավորություն՝ իրենց շահերը 100 տոկոսով բավարարած այլոց կողքին մի կամ երկու հայկական շահ առաջ տանելու համար։

Պարզապես հեռացե՛ք, դուք ձախողել եք մեր հույսը, հնարավորությունն ու ապագան։ Մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30