Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ. Սուրեն Սարգսյան

Նոյեմբեր 23,2020 10:10

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմնավորապես իշխանության սխալականության արդյունքում մենք առաջիկայում բախվելու ենք հետևյալ ծանր իրողությունների հետ:

1. Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը դառնալու է բացառապես անվտանգության գործոնը և ամեն ինչ պտտվելու և կառուցվելու է դրա շուրջ:

2. Տեղի է ունենալու Հայաստանի անկումը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և «քչից շատից» ինքնուրույն խաղացող պետություն:

3. Մենք այլևս չենք կարող դիրքավորվել, որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ունեցող պետություն, որը ոչ թե մեկ այլ երկու հայկական պետությունների անվտանգությունն է ապահովում:

4. Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ինչը տարածաշրջանում անվտանգային բարդ բալանսի փոփոխություն է ենթադրում:

5. Հայաստանն այլևս ինքն իր անվտանգության երաշխավորն էլ չէ:

6. Հայաստանն այլևս չի դիտարկվելու` որպես իրենից հզորի հետ պատերազմած և հաղթած պետություն:

7. Մենք այլևս չենք ունենալու դիվերսիֆիկացված, հավասարակշռված կամ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն:

8. Մեր արտաքին քաղաքականությունը լինելու է «հարմարվողականությունը»: Հարմարվելու ենք ձևավորված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների հետ:

Կա՞, արդյոք, այս արհավիրքի հետևանքները մեղմելու հնարավորություն: Կարծում եմ դեռ շանս կա: Սակայն գործող իշխանությունների հեռացումը մինչև վերջին «բաժնի պետ», այդ շանսի նախապայմանն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30