ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրիկ Խաչատրյանն է։ 18 տարեկան։ Երեկ տականք ազերիների կողմից տարածված տեսանյությում գերեվարված զինվորն է։
Խոսեցի Էրիկի հոր՝ Սարիբեկի հետ։
Վերջին անգամ որդու հետ կապ եղել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից հետո որեւէ տեղեկատվություն չի եղել։
Էրիկը կռվել է Ջաբրաիլում։
Հոկտեմբերի 12-ից հետո եղել է անհայտ կորածների ցուցակում։
Էս պահին արդեն Կարմիր Խաչը սկսել է իր գործն անել։
Երեկ արդեն դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին, իմ եվրոպացի բազմաթիվ գործընկերների, որոնք զբաղվում են ռազմագերիների խնդիրներով։
Կարդացեք նաև
Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք»։