Ռուսաստանի ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի ստորաբաժանումները կմասնակցեն Արցախում տեղանքի, ճանապարհների եւ օբյեկտների ականազերծմանը:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ан-124, Ил-76 եւ Ту-154 օդանավերը մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից մասնագետներ, տեխնիկա, զինանոց, ինչպես նաեւ ծառայողական շներ են հասցրել Լեռնային Ղարաբաղի խաղաղապահական գոտում առաջադրանքներ կատարելու համար:
Երեւանի օդանավակայաններ հասցվել է կենտրոնի ավելի քան 100 զինծառայող, 13 միավոր զինվորական եւ հատուկ տեխնիկա՝ ներառյալ բազմաֆունկցիոնալ ականազերծման «Ուրան-6» ռոբոտոտեխնիկական համալիրներ, զրահագնացներ եւ զրահամեքենաներ:
Անձնակազմը եւ տեխնիկան զինվորական շարասյան կազմում կուղեւորվեն Երեւան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով եւ նշանակման վայր հասնելուն պես ձեռնամուխ կլինեն ինժեներական հետախուզության, տեղանքի, ճանապարհների եւ օբյեկտների ականազերծմանը, պայթյունավտանգ իրերի պայթեցմանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ