Այսօր՝ նոյեմբերի 22-ին Երեւանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1400 մարդ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից:
Երեւանից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ է շարժվել 34 ավտոբուս: Հայաստանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադարձող փախստականներին ուղեկցել են ռուս խաղաղապահները՝ ապահովելով շփման գծում նրանց անվտանգությունը:
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ