Լրահոս
Օրվա լրահոսը

Ու պատերազմը խոսեց…

Նոյեմբեր 22,2020 23:17

Առավոտյան արևի ամենաթանձր երանգները դեռ պատուհանիս չհասած՝ ամեն ինչ փոխվեց: Ժամանակի մասին չէի մտածում: Անկողինս շարժվում էր: Իմացա, թե երազի մեջ է այս ամենը կատարվում: Սակայն հեռվում երևացող փոշու անթափանց վարագույր կար: Ամեն ինչ փոշու մեջ էր:

Լուռ էի: Իմ փոխարեն արկերն էին խոսում, բայց, ճիշտն ասած, երբեք չէի երազում դրա մասին: Պատերազմը չի թողնում երազես:
Ապաստարանն իր մոտ էր կանչում՝ ապրելու ձայնից հոգնած:

Օր առաջին: Անթև նստած ենք: Մի քանի ժամ անցավ ու վերջապես հոսանքը տվեցին: Քիչ հետո լուրերը լսեցինք ու հանգստացանք: Հարևանս անվերջ սպասում էր տղային: Դռան հետևից այն կողմ չէր գնում:

Ապաստարանի կյանքը փաստորեն օրեր, գիշերներ տևեց: Երեխաները լացում էին: Ոչ թե հասկանում էին, թե պատերազմն ինչ է, այլ դուրս չէինք թողնում գնան, չնայած նրանք պատկերացնում էին, որ դրսում կարկուտ է գալիս: Ահա այդպես… կարկուտի պատճառով օրերով ապաստարանում էին:

Ամեն ինչ սովորական էր, բայց բարդ: Սպասում էինք ռումբի, պատկերացնո՞ւմ եք, սպասում էինք, որ մեր նկուղի վրա էլ է ռումբ ընկնելու: Անտանելի սպասում էր: Չնայած պատերազմի ժամանակ միայն նման բաների են սպասում:
Մի քիչ տարբեր էինք մենք: Մի քիչ էլ անսովոր: Հիմա՝ անորոշ:

…ու խոսեց հավատը…
Սուրբ Եղիշեի բարձունքին նայելիս մի պահ պատկերացնում էի, որ այս ամենը երազ լիներ, ի՞նչ կանեի, սկզբից ո՞ւմ կպատմեի:
Հոգնել էի, շատ էի քայլել: Չէի վախենում, չնայած կյանքումս նման ձայներ լսած չկամ:

Այդ օրն անցավ: Գիշերը՝ անքուն, աներազ, անտանելի ծանր ու կարոտով…
Սպասումը չէր թողնում աչքերս թարթեմ: Մինչև լույսը բացվի՝ երկնքում տխուր հրավառություն էր: Շատ տխուր:
Երկնքից գալիս էին ու մեր տղերքին էլ երկինք էին տանում:
Չգիտեի, որ այսքան երկար կտևի։ Ամեն զինվորի հետ խոսում էի, գրում նրանց մասին, բայց և ցավում, շատ ցավում… նրանց ձայնի մեջ խաղաղությունն ու պատերազմը կրկին բախվել էին` սպասելով վերջալույսին։

-Պայ­թյուն…,- մա­մա­յի ձայ­նը կար­ծես սի­րա­հար­վել էր այս բա­ռին։ Ին­քը ճա­նա­պարհ է գնում ու խո­սում, որ հան­կարծ ար­կը չմո­տե­նա։ Այս ան­գամ գլ­խա­վերևով ան­ցավ, իսկ ին­քը լուռ թեք­վեց դե­պի վանքն ու ա­ղո­թեց տղեր­քի հա­մար։
Օ­րը լռել է ա­կանջ­նե­րիս մեջ։ Չեն զան­գում տղեր­քը, կա­րո­տում եմ։

…Եվ այս ա­մենն իր աչ­քե­րի մեջ պա­հե­լով՝ նո­րից կրա­կում է։ Հո­րի­զո­նը հե­ռա­նում է իր լու­սան­ցք­նե­րից։ Պա­հը մո­ռա­նում է ան­ցյալն ու ա­պա­գա է պար­տադ­րում, ուր ոչ ոք այն­քան սո­վո­րա­կան չի ե­ղել եր­բեք։
Լույ­սը գնում է ու գա­լիս։

Կյան­քը անց­նում է ու գնում… Ցա­վի կա­յա­րա­նում մնա­ցած գնաց­քը մի քա­նի հո­գու ե­րա­զանք է ու­զում որ­պես ուղևոր տա­նել։ Չի ստաց­վում։ ճանա­պարհն էլ վա­ղուց կի­սատ է մնա­ցել։
Օ­րը նո­րից է դա­տարկ, ու ձայն չի հա­նում ոչ ոք։ Էլ այս ձայ­նին կա­րո­տող չկա։
Նրա աչ­քե­րը ար­տագ­րում են եր­կն­քի գույ­նը, ապ­րե­լու շունչն ու ըն­կե­րոջ ցա­վը։
Այս աչ­քե­րը նո­րից են խո­սում։ Այս ան­գամ լուռ, շատ լուռ, ա­նա­սե­լի լուռ։
Ա­վե­րակ­նե­րի մեջ մի մա­նուկ ժպ­տաց, այն նույն ժպի­տով, որ օ­րեր ա­ռաջ տե­սա։ Բայց դե ին­չի հա­մար ստեմ։ Ո­չինչ ա­ռաջ­վա­նը չէ։ Միայն ա­ռաջ­վա պատ­մու­թյունն է շա­րու­նակ­վում, ու նորն է կերտ­վում։

Ես մի քա­նի ձայն եմ լսում. զին­վո­րի, ար­կի ու եր­կն­քի։ Ան­տար­բեր եր­կինք։ Այն­տեղ միայն կա­պույտ գույն կար։ Հի­մա կար­մի­րի հետ խառն­վել է։
Այդ կար­մի­րով գծեր են տար­ված ա­մեն տե­ղով։
Աչ­քե­րիս մեջ բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը մի տեղ են տա­նում… Ար­ցախ։ Ես էլ նա չեմ, որ քայ­լել եմ ու քայ­լում եմ սո­վո­րա­կան։ Ես քայ­լում եմ պատ­մու­թյան մի­ջով ու կանգ­նում եմ մի պահ։ Այդ պահն էլ պատ­մու­թյուն է կեր­տում։ Ար­ցա­խը պատ­մու­թյունն է քա­ջե­րի։ Այս­քա­նը։
Կապ­րի Ար­ցախս… Կապ­րենք մենք…

Իմ պատերազմական օրագրից դեռևս այսքանը։

Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայ զինվոր»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30