Լրահոս
Օրվա լրահոսը

Գարրի Կասպարով. «Թուրքիան վերջին 200 տարում Անդրկովկասում այսպիսի հաջողության չէր հասել»

Նոյեմբեր 22,2020 22:57

«Форум свободной России» հեռուստաալիքի հետ հեռավար քննարկման ընթացքում շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարրի Կասպարովը, անդրադառնալով նոյեմբերի 9-ի գիշերը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած զինադադար հաստատելու՝ Արցախի տարածքների զգալի մասը Ադրբեջանին հանձնելու եւ ինքնիշխան Հայաստանի հարավով ըստ էության Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային հաղորդակցություն ապահովելու եւ, այսպես կոչված, փախստականների վերադառնալու շուրջ հայտարարությանը՝ նշել է, թե դա այս փուլում Թուրքիայի հովանու ներքո Ադրբեջանի անվերապահ ռազմական հաղթանակն է եւ Էրդողանի անվերապահ տարածաշրջանային հաղթանակը:

«Սա Թուրքիայի անվիճելի հաջողությունն է: Էրդողանը այսօր դիտարկվում է ոչ այնքան որպես Աթաթուրքի գործի՝ Թուրքիայի Հանրապետություն ստեղծելու, որքան թուրք սուլթանների գործի շարունակող: Կարծում եմ, վերջին 200 տարում Թուրքիան այսպիսի հաջողության չէր հասել Անդրկովկասում»:

Որպես  Վլադիմիր Պուտինին ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ Կասպարովը ստեղծված իրավիճակի մեղավոր համարում է Ռուսաստանին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30