Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց Հայաստանի առողջապահական համակարգի կարողություններն ուժեղացնելու համար նախատեսված բժշկական սարքավորումներ և դեղեր, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ՝ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։
Հաջորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին։