Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոմավառություն Դիլիջանում` ի հիշատակ զոհված զինծառայողների

Նոյեմբեր 22,2020 22:12

Ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների Դիլիջանում այսօր տեղացիները մոմավառություն էին կազմակերպել։

Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձանի շուրջ հավաքված մարդիկ լուռ կանգնած վառում էին իրենց մոմերը։

Զինվորական հագուստով Մանուչարյան Գոռը մի քանի օր առաջ է վերադարձել դիրքերից, իսկ եղբայրը, որը Շուշիի մարտերի մասնակից էր, անհայտ կորածների ցուցակում է։

«Երկու եղբայր էինք, երկուսս էլ կամավոր էինք գնացել մարտերի առաջին օրվանից։ Ես Հադրութում էի, իսկ եղբայրս՝ Գեորգի Մանուչարյանը, Շուշիի ու Լաչինի շրջանում էր»,- ասում է Գոռը։

Չնայած նրան, որ բազմաթիվ ընկերներ է կորցրել մարտում և մինչև այսօր տեղեկություն չունի մեծ եղբորից, Գոռը նշում է, ետ են եկել, որ անհրաժեշտության դեպքում նորից գնան։

Պատերազմի մասին շատ չի խոսում, ասում է՝ դա պատմելու բան չէ, որ պատմես. «Դա մի ահավոր ողբերգություն էր, որից դեռ պարզ չէ, թե ինչպես դուրս կգանք»։

Գոռը նշում է՝ Տավուշի մարզում Դիլիջանից պատերազմի մասնակիցներն ամենաշատն էին։

Դիլիջանի ավագ դպրոցի ուսուցչուհի Իսկանդարյան Անին նշում է զոհված իր սաների անունները. «Դանոյան Լյովա, Ռևազյան Նարեկն էր իր եղբոր հետ, ու բոլորն էլ, ովքեր այնտեղ էին, մեր երեխաներն էին, ու մեր բոլորի կյանքն է փոխվել այս պատերազմից հետո»։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30