Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար մեծ անպատվություն է բերման ենթարկվելն ու երեք ժամ հետո բաց թողնվելը»․ Արթուր Համբարձումյան

Նոյեմբեր 22,2020 20:50

Նախորդ օրը Շիրակի մարզպետարանի դիմացի գլխավոր փողոցը փակած, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցներից ութ հոգու բերման էին ենթարկել Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին։

Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, նախկին անդամ Արթուր Համբարձումյանը որոշակի մանրամասներ պատմեց իրեն բերման ենթարկելու մասին։

Նա ասաց․ «Ի սոլիդարություն մայրաքաղաքում տեղի ունեցող վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների՝ նախորդ օրը Գյումրիում մասնակցել եմ քաղաքական ակցիայի, որի ժամանակ առաջին անգամ կյանքիս մեջ բերման եմ ենթարկվել:

Երեք ժամ պահել են ոստիկանության բաժանմունքում, որից հետո ասել են, որ ենթարկվել եմ վարչական տուգանքի՝ 400.000-700.000 դրամի շրջանակներում ու ազատ եմ արձակվել: Ցավում եմ, որ դեռ ունենք ոստիկաններ, առհասարակ իրավապահ համակարգի ծառայողներ, որոնք, քաջ գիտակցելով իշխող վարչախմբի հակապետական բնույթը, շարունակում են ծառայել։

Ասեմ նաև, որ ինձ համար մեծ անպատվություն է բերման ենթարվելն ու երեք ժամ հետո բաց թողնվելը»:

Նշենք, որ ձերբակալվածներ չկան, բերման ենթարկվածներից բոլորին ազատ են արձակել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30