Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Ռոմայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր քաջերը երբեք չեն մահանում։
Մեր վիշտն անասելի խորն է։ Այսօր ամբողջ աշխարհում Հիշատակի պատարագ է մատուցվում մեր ընկած հերոսների պատվին։
44 օր Արցախում դուք աննկարագրելի խիզախություն դրսևորեցիք՝ զոհելով ձեր կյանքը մեր հայրենիքը, մեր ժողովրդին և մի քանի հազար տարվա պատմական հողը պաշտպանելու սուրբ առաքելության համար։
Կարդացեք նաև
Դուք հավերժ կապրեք մեր մեջ։
Աղոթում ենք նաև մեր վիրավոր եղբայրների համար։ Մեր բացարձակ երախտագիտությունն ենք հայտնում մեր բոլոր զինվորներին։ Շնորհակալություն։
Իմ ազգին մաղթում եմ ուժ և համերաշխություն՝ հաղթահարելու սիրելի որդիների կորստյան վիշտը։
Մենք պետք է մնանք կենտրոնացած և գիտակից, պետք է օգտագործենք մեր ամբողջ ներուժը և մեր երիտասարդների համար ստեղծենք ավելի լավ աշխարհ, խաղաղության աշխարհ, որտեղ նրանք կկարողանան իրականացնել իրենց երազանքները։
Մնում ենք ուժեղ»։