Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղեմի Հայ պատրիարքը նամակ է հղել Պուտինին՝ խնդրելով վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները, Հայ առաքելական եկեղեցու դարավոր վանքերը, եկեղեցիները, մատուռները․ «Ազատություն»

Նոյեմբեր 22,2020 19:24

Երուսաղեմի Հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով իր երախտագիտությունը զինադադարի կնքման և պատերազմը դադարեցնելու կապակցությամբ:

Նամակում հայ պատրիարքը խնդրել է նախագահ Պուտինին Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դարավոր վանքերը, եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, այլ սրբավայրերը, որոնց պահպանության հարցն այսօր դարձել է էական խնդիր, քանզի նրանց դեմ արդեն սկսվել է վանդալիզմ:

Երուսաղեմի հայ պատրիարքը միաժամանակ հիշեցնում է, որ Երուսաղեմում Լույսի տոների ժամանակ արդեն 15 տարի շարունակ ռուսները տեղ են ստանում հայկական մասնաբաժնում՝ այդպիսով ապահովելով սուրբ կրակի` ժամանակին Ռուսաստան տեղափոխելը:

Հայֆայի համայնքը տեղի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ պատերազմի ողջ ընթացքում 16 առանձին ծրագրեր է իրականացրել, բացի համընդհանուր համահայկական և համաիսրայելյան դրամահավաքներին մասնակցելը:

«Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի հնարավոր արձագանքին, քահանան ասաց. «Կարծիքը հաշվի կառնեն, որովհետև Երուսաղեմն այն բացառիկ կենտրոններից մեկն է, որն իր ազդեցությունն ունեցել ու ունենում է ընդհանուր աշխարհաքաղաքական պրոցեսների վրա, սակայն պետք է հաշվի առնենք նաև այն համաձայնությունը, ինչ որ եղել է նոյեմբերի 10-ին: Պետք է հաշվի առնենք նաև այն եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին»:

Ռուսաստանը, լինելով քրիստոնյա, նրա կարծիքով` ինչ-որ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Պատերազմի ժամանակ Իսրայելի փոքրաթիվ հայկական համայնքն ավելի քան 250 հազար դոլարին համարժեք օգնություն ցուցաբերեց, և շարունակվում են աշխատանքները հանգանակությունների ու տարբեր ծրագրերի միջոցով՝ Հայաստանին ու Արցախին օգնություն տրամադրելու շրջանակներում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30