Պահեստազորի գնդապետ Արարատ Մելքումյանն այժմ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարն է:Մեր հարցազրույցներից մեկի ժամանակ պարոն Մելքումյանն ասել է, որ ցանկացած մարդ հայրենիքի համար պետք է անի իր ուժերից ավելին:
Դեռևս Արցախյան առաջին պատերազմում է Արարատ Մելքումյանը ցույց տվել իր բացառիկ հայրենասիրությունը, որի, այսպես ասած, տրամաբանական շարունակությունը եղել է 2016-ին: Բայց խաղաղ պայմաններում էլ նա չէր դադարում անմնացորդ ծառայել հայրենիքին:
Նրա խիզախության և հերոսական դրվագների մասին են վկայում մարտական ընկերներն ու զինակիցները, որոնք վստահորեն նշում են, որ գնդապետ Մելքումյանը Հայրենիքը վեր է դասում ամեն ինչից:
Կարդացեք նաև
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱՀ նախագահի հրամանագրով Արարատ Մելքումյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե Արծիվ» շքանշանով:
Արդարև, նրա կատարածն ու ապրածը թույլ են տալիս, որ ասենք՝ արժանի՛ է: Նա մի այլ կերպ է ընդունում զինվորին, բանակին: Այսպես կձևակերպեմ՝ Հայրենիքի պաշտպանությունը և շենացումը գնդապետ Մելքումյանի համար ապրելակերպ է, հոգու մարմնավորում և ազգային դիմագիծ: Նա նաև իր պարտականություններն է փայլուն կատարում՝ որպես Մարտունու շրջվարչակազմի ղեկավար:
Արցախի հերոսն ունի ռազմավարական փայլուն գիտելիքներ, որոնց շնորհիվ էլ նրա ամեն քայլը պատմության էջում ամրագրվում է:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ