Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությունը, որին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Արարողությանը մասնակցում է նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա, պատասխանելով news.am-ի՝ հրաժարական ներկայացնելու մասին հարցին, ասաց, որ իր հրաժարականի մասին կառավարությունում քննարկումներ չեն եղել, եւ ինքն էլ մտադրություն չունի հրաժարական տալու։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որը եւս մասնակցում էր արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությանը, ասաց, որ իր հրաժարականի հարցը չի քննարկվել։
Հիշեցնենք, վարչապետի հրամանով պաշտոնից ազատվել են պաշտապանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Կարդացեք նաև
Պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, որը Դավիթ Տոնոյանի խորհրդականն է եղել։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նոր նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը, որը վարչապետի խորհրդականն է եղել։