Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական (17-18 տարեկաններ) առաջնությունում այսօր վճռորոշ մենամարտերն են: Ավաղ, թե՛ տղաների, թե՛ աղջիկների եզրափակիչներն անցնում են առանց Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության:
Չեմպիոնական մենամարտերի հավակնող մեր հինգ բռնցքամարտիկներից՝ 48 կգ՝ Գայանե Տեր-Բարսեղյան, 56 կգ՝ Ռուսլան Ասլիկյան, 60 կգ՝ Արթուր Սահակյան, 64 կգ՝ Էլիդա Քոչարյան եւ +91 կգ՝ Հովհաննես Փափազյան, ոչ մեկը չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը, եւ բոլորն էլ կբարձրանան պատվո պատվանդանի 3-րդ աստիճան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ