Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հենց հիմա էլ դեռ ուշ չէ, պետք է պահանջել հայտարարության կետերի եթե ոչ վերանայում, ապա գոնե ճշգրտումներ. Արեգ Միքայելյան

Նոյեմբեր 22,2020 15:52

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ես կտրականապես համաձայն չեմ որոշ քաղաքական գործիչների այն տեսակետի հետ, իբր այժմ ոչինչ չի կարելի անել և անհրաժեշտ է սպասել մինչև դեկտեմբերի 1-ը։ Ընդ որում, հիմա ո՛չ թե իշխանափոխության մասին եմ խոսում, այլ Արցախի հարցերի։

Այո, ստորագրելով այդ ամոթալի հայտարարությունը, մենք հիմա ահավոր անբարենպաստ պայմաններում ենք հայտնվել։ Բայց այն պետք է գոնե որոշ չափով շտկել։

Հենց այս օրերին իրար հետևից խելոք-խելոք հանձնում ենք մեր հողերը։ Որոշ գյուղեր, որ նույնիսկ այդ հայտարարությամբ նախատեսված չէին, էլի անցնում են Ադրբեջանին։ Ո՞վ է այս հարցերին տեր կանգնելու։ Մենք կառավարություն չունե՞նք։ Կամ Արցախի կառավարությունը չի՞ կարող միջամտել, հայտարարության իրականացումը հսկողության տակ պահել։ Թե՞ երկու կառավարություններն էլ լիակատար կապիտուլյացիայի են ենթարկվել։ Հայտարարության մեջ կա՞ կետ, ըստ որի ՀՀ կառավարությունն այլևս որևէ կապ չունի Արցախի հետ։

Բավական չէ, որ ամենավատ բանն արեցին, ամենասխալ ու ամենազարհուրելի ճանապարհով գնացին, հիմա էլ բացարձակ անտարբերություն են ցուցաբերում ընթացող փոփոխություններին։

Հենց հիմա էլ դեռ ուշ չէ, պետք է պահանջել հայտարարության կետերի եթե ոչ վերանայում (ինչը քիչ հավանական է), ապա գոնե ճշգրտումներ (ինչը լիովին հավանական է)։ Մեկ ստորագրություն դնել ու մի կողմ քաշվելով չի (լիակատար անպատասխանատվության դրսևորում է սա), երբ Ադրբեջանը տեր է կանգնում հայտարարության իր մասին, նույնիսկ արդեն վերականգնողական աշխատանքներ ու մշակութային ծրագրեր են նախատեսում, մենք ՈՉԻՆՉ չենք անում։ Հայտարարությունը մեկ էջանոց փաստաթուղթ է, որից բազմաթիվ հարցեր դուրս են մնացել։

Այստեղ կարելի է դեռ քննարկել և՛ Շուշիի հարցը (օրինակ գոնե չեզոք տարածքի կարգավիճակը), և՛ Մարտակերտի շրջանի որոշ գյուղերի հարցը, և՛ մեզ համար Դադիվանքի հասանելիության հարցը (Պուտինը նույնիսկ հայտարարեց, որ իր անձնական հովանավորության տակ է վերցնելու), էլ չեմ ասում Արցախի կարգավիճակի (հատկապես Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից անկախության ճանաչելու), Արցախի Պաշտպանության բանակի գոյության և վերջապես, Հայաստանի՝ այս ամենի մեջ ԶՐՈՅԱԿԱՆ ԴԵՐԻՑ դուրս գալու հարցը։

Այսքան տարածք զիջելու դեպքում գոնե կարելի՞ է որևէ պահանջ ունենալ, թե՞ մենք լրիվ ոտքերը սրբելու շորի ենք վերածվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30