Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂ-ի շուրջ համաձայնագրում Մոսկվան իրականացրել է միայն միջնորդի դեր. Պուտին

Նոյեմբեր 22,2020 15:23

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագրի ստորագրման գործում իրականացրել է միայն միջնորդի դեր և պարտավորություն է ստանձնել կողմերի խաղաղ բաժանման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

«Ռուսաստանն իրականացրել է միայն միջնորդի դեր, և այդ փաստաթղթով իր վրա է վերցրել կողմերի խաղաղ բաժանումն իրականացնելու պարտավորությունը: Ինչը մենք հիմա անում ենք»,- հայտարարել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ եռակողմ հայտարարության հեղինակները երեք կողմերն են՝ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը:

«Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա մենք դա արել ենք երեքով. Ես, բնականաբանար, նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը: Այլ կերպ հնարավոր չէր, քանի որ, ըստ էության, դա պայմանավորվածություն էր երկու կողմերի միջև»,- ասել է Պուտինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30