Պատերազմը, մեղմ ասած, մանուկներից խլեց իրենց մանկության գույները: Իսկ պատերազմի ժամանակ չեն երազո՞ւմ. իհարկե, երազում են: Այս համոզմունքն ունի նաև արցախցի լրագրող Նորայր Հովսեփյանի դուստրը՝ Շաքեն: Նա երազում է, որ շուտ վերադառնա տուն։
Շաքեն միշտ հավատացել ու հիմա էլ է հավատում, որ հայ զինվորն անպարտ է, պարզապես, ինչպես ինքն է ասում, «այս պատերազմում թշնամու զենքը ավելի հզոր էր»:
«Պիտի բոլորը լավ սովորեն, որ շատ գիտելիքներ ստանան և ամենահզոր զենքը արտադրեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է փոքրիկ Շաքեն:
Կարդացեք նաև
Նա հեռվից-հեռու հայրիկի մասին շարադրություն է գրել, որտեղ ցույց է տալիս այն սերն ու հոգատարությունը, որն իրականում կա:
Հ.գ. Լրագրող Նորայր Հովսեփյանը պատերազմի ժամանակ, երբ թիրախավորվել էին Ստեփանակերտի շենքերը, մի ծեր տատիկի գրկած դուրս է բերել ավերվող շենքից:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ