Թուրք զինվորականները Ռուսաստանի հետ համատեղ կգործեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մոնիթորինգի կենտրոնում մեկ տարվա ընթացքում:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ-ն:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրք զինվորականներն առաջիկա օրերին կմեկնեն Ադրբեջան, ցամաքային զորքերն արդեն ավարտել են նախապատրաստական աշխատանքները:
«Մեր զինվորականները ՌԴ-ի հետ համատեղ կաշխատեն կենտրոնում մեկ տարվա ընթացքում»,- ասել է Աքարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ