Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վանեցյանի ասածները Օսիպյանը հստակ չի հաստատում, Մանե Գեւորգյանն էլ «անհասանելի» է, դեռ չի արձագանքել

Նոյեմբեր 22,2020 14:50

«Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, ավելացնելու բան չունեմ»,-Aravot.am-ի` հաստատո՞ւմ է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքերը հարցին ի պատասխան ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Մեր ճշտող հարցին՝ միայն ասեք՝ հաստատո՞ւմ եք պարոն Վանեցյանի ասածները, թե ոչ, Վալերի Օսիպյանն ասաց, որ զբաղված է եւ այլ հարցերի չի ուզում պատասխանել:

Ինչպես տեղեկանում ենք Irakanum.am  լրատվական կայքից, պարոն Օսիպյանն ասել է, որ Իջեւանում տեղի ունեցած իրադարձությունները հայտնի են բոլորին: «Ես ու իմ ընկեր, գեներալ Վանեցյանը եղել ենք Իջեւանում եւ թույլ չենք տվել, որ այդ արյան գետերը հոսեն»,-ասել է նախկին ոստիկանապետը: Կայքի փոխանցմամբ, նախկին ոստիկանապետն այլ հարցերի չի պատասխանել:

Հարցի անչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանից, ինչը սակայն չհաջողվեց:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում Արթուր Վանեցյանը պատմել էր Իջեւանի ծառահատումների դեպքերի ժամանակ իր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի զրույցը:

«Ես աշխատանքային այցով գտնվում էի Արցախում: Զանգահարեց ինձ Վալերի Օսիպյանն ու ասաց՝ վիճակը Իջեւանում լարված է: Այնուհետեւ զանգահարեց իմ տեղակալը՝ Էդուարդ Մարտիրոսյանը, ով հետո դարձավ ԱԱԾ տնօրեն: Ասեց՝ վարչապետը հանձնարարել է ինձ, որ Իջեւան տանեմ «ա» վարչությունը, ժողովրդի մեջ հայտնի «ալֆա» ջոկատը, որ ժողովրդին ծեծեն»,-պատմել էր պարոն Վանեցյանը: Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը զանգահարել է իրեն, Օսիպյանին, ասել՝ սատկացրեք, սպանեք, արյան գետեր եմ ուզում տեսնել. «Մեկնեցինք այնտեղ ու իմ ու Վալերի Օսիպյանի աշխատանքի արդյունքում, որ չտրվեցինք այդ ապօրինի հրամանին ու էմոցիաներին, չիրականացրեցինք միջոցառումը եւ կարողացանք առանց արյան գետերի կանխել իրականում այդ ապօրինի գործունեությունը, որն իրականացնում էին Իջեւանի եւ հարակից գյուղերի բնակիչները»:

Հարցին՝ ապացույցներ ունե՞ք՝ Արթուր Վանեցյանը պատասխանել է, որ ապացույցն իր ու Օսիպյանի խոսքերն են: Մնացած ապօրինի հրամանների մասին խոստացավ խոսել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30