Ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Ուլոյանն իր էջում գրել է․
Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը պատերազմի առաջին օրը ԱԺ ամբիոնից իրենց խմբակցությունների անունից հայտարարում էին հետևյալ մտքերը.
Մարուքյան. «Հրաման տվեք` գնան առաջ: Մենք պիտի այս պատերազմով լուծենք այս հարցը: Ավելի լավ ա մի անգամ արնաքամ լինենք, բայց վերջնական այս խնդիրը լուծենք»:
Զոհրաբյան. «Մտածել, որ մենք առաջիկա տարիներին Թուրքիայում և Ադրբեջանում ունենալու ենք այնպիսի քաղաքական էլիտա, որոնց հետ հնարավոր է նստել խաղաղ բանակցությունների և գնալ ադեկվատ քննարկումների ու փոխզիջումների, եկեք ընդունենք, որ դա միֆ է: Մենք գործ ունենք մի թշնամու հետ, ում հետ խոսել խաղաղության լեզվով, մեր կարծիքով, հնարավոր չէ»:
Կարդացեք նաև
Ու հիմա էս մարդիկ իրենց իրավունք են վերապահում խոսել այն մասին, թե պատերազմը պետք էր շատ արագ կանգնեցնել: Դա էլ հերիք չի, մի հուզախառն ինչ-որ գրառումներ են անում, դատավճիռներ են կայացնում…
Այդ մարդկանց փոխանցեք, որ հենց անձամբ իրենք, «Իմ քայլի» հետ մեկտեղ, պատասխանատու են այս ողջ մղձավանջի համար: Եթե այլ հանգամանքներ չնշենք էլ, նրանք, այո, ԱԺ ամբիոնից պատերազմով հարցը լուծելու մանդատ են տվել Փաշինյանին:
Ո՞վ էր նրանց երաշխավորել, որ իրավիճակը հանգուցալուծվելու է իրենց ցանկացած հաղթանակով: Ո՞վ:
Քաղաքական գործիչներ կամ ԱԺ պատգամավորներ եք, թե՞ մանկապարտեզի սաներ: Խենթանոց եք սարքել, որ ո՞ւմ ու ի՞նչ ապացուցեք:
ՀԱԿ իրավական հանձնախմբի պատասխանատու Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է այս գրառումով՝ ավելացնելով․
Հարութի այս գրառմանը կավելացնեմ նաեւ, թե հեքիաթ է, որ տեղյակ չեն եղել իրական վիճակին։ Երկու խմբակցությունների ներկայացուցիչներն էլ մասնակցել են անվտանգության խորհրդի նիստին, հստակ պատկերացրել են իրավիճակը ռազմաճակատում ու դրանից հետո որեւէ քայլ պատերազմը դադարեցնելու չեն կատարել։
Երկրի ղեկավարը տիրապետումա լիքը կոնֆիդենցիալ ինֆորմացիայի, որին ուրիշները դոստուպ չունեն։ մեղադրել ընդիմությանը պատասխանտվությունը վրայի քցել վախկոտ ղեկավարինա հատուկ։