Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին շատ կարեւոր է վերակառուցման գործընթացը չթողնել միայն ռազմական գործիչների ու սովորական պետական պաշտոնյաների հայեցողությանը․ Սարհատ Պետրոսյան

Նոյեմբեր 22,2020 12:13

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ճիշտն ասած՝ մի քիչ չեմ հասկանում գրածիս հասցեատերն ո՞վ է, քանի որ շատերիս պարզ չի, ո՞վ, ինչո՞վ է զբաղվում այս օրերին, կամ առհասարակ ինչ-որ մեկը զբաղվում է, թե՞ ոչ։ Բայց ամեն դեպքում, կարծում եմ, պետք է հնչեցնել ապագային միտված առաջարկներն ու հետամուտ լինել դրանց։

Այս օրերին վստահաբար քննարկվում է արցախցիների վերաբնակեցման ու հատկապես ժամանակավոր կեցության համար տնակների տեղադրման հնարավորությունը։ Բոլորս գիտենք, որ մենք դեռեւս ունենք Սպիտակի երկրաշարժից մնացած հսկայական «տնակային ժառանգություն», ինչպես նաեւ աղետի գոտու վերակառուցման ընթացքում բազմաթիվ այլ թույլ տրված սխալներ։ Օրինակ Գյումրիի Անի եւ Մուշ թաղամասերի կառուցման հետ կապված քաղաքային պլանավորման (քաղաքաշինական) գրեթե անուղղելի սխալը՝ երբ դրանք կառուցվեցին որպես արվարձաններ՝ առաջացնելով քաղաքային հյուսվածքի «զեղումներ», կամ Սպիտակի կենտրոնական հատվածի կառուցապատումը, երբ միջպետական ճանապարհի մոտ ստեղծվեց հետիոտն հսկա հրապարակ ու քաղաքային-հասարակական կենտրոն, եւ այլ բազմաթիվ նմանատիպ օրինակեր։

Այս պահին շատ կարեւոր է այս գործընթացը չթողնել միայն ռազմական գործիչների ու սովորական պետական պաշտոնյաների հայեցողությանը։ Այն չպետք է վստահել նաեւ Հայաստանի ու Արցախի այս բնագավառում մասնագետ-որոշում ընդունողներին (ճարտարապետ-չինովնիկներին), քանի որ նրանք իրենց մտածողությամբ դեռ մնացել են 1990-ականներում եւ իրենք դժվար թե հասկանան ո՞րն էր Մուշ թաղամասի խնդիրը։ Ավելին, նրանցից ոմանք այդ նույն տարիներին պաշտոնավարել են ու ոնց որ թե գոհ էին ու երջանիկ, օրինակ, Մուշ 2 թաղամասի արդյունքներից։

Սխալների շարքին պետք է նշեմ նաեւ շատերի հպարտության առարկա Ստեփանակերտի կենտրոնի վերջին տասը տարիների կառուցապատումները, որոնք տեղի ունեցան ի հաշիվ Ստեփանակերտի 20-րդ դարի սկզբի պատմական թաղամասերի։ Դեռ պահպանվում են այդ պատմական թաղամասերի որոշակի հատվածներ, որոնք պետք է փայփայել ու դրանց հիման վրա ստանալ Շուշիի ու Հադրութի քաղաքային միջավայրը հիշեցնող հետաքրքիր միջավայր, քանի որ դրանք նույն ճարտարապետական մշակույթի մաս են։

Այս պատերազմը նաեւ որոշակի վերբեռնման հնարավորություն է տալիս, որը պետք է վերաբերվի նաեւ ու հատկապես ապագային միտված երկարաժամկետ ու մտածված քաղաքային եւ ենթակառուցվածքների զարգացման պլանավորմանն ու իրականացմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30