Քաղաքականապես ակտիվ և արարման ներուժ ունեցող բոլոր կառույցները (իշխանական, անկախ, ընդդիմադիր)պետք է իրենց մեջ ուժ գտնեն հանրության կողմից ոչ մերժելի ներկայացուցիչներ գործուղել՝ անհապաղ բանակցելու ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Փոխադարձ ատելության մթնոլորտը պետք է բացառել՝ որպես իրադրության կայունության առաջնահերթ քայլ:
Երկրի կայունության և զարգացման գործում անելիք ունեցողներից պետք է ձևավորել քաղաքացիական խորհուրդ: Խորհրդի անդամ դառնալու համար պետք է ներկայացվեն համապետական կամ ոլորտային (քաղաքականություն, դիվանագիտություն, տնտեսություն, մշակույթ) հստակ և գործնական քայլերից բաղկացած ծրագրեր:
Բոլոր ժամանակներում ծառայած ռազմական գործիչներից ձևավորել Ռազմական (պաշտպանության) խորհուրդ:
Հիշատակված կառույցների ձևավորումից հետո գումարել դրանց մասնակցությամբ՝ Ազգային խորհրդի նիստ, որի օրակարգում կլինեն.
Կարդացեք նաև
– Անկախության տարիների ձեռքբերումների արձանագրումը;
– Անկախության տարիների ձախողումների արձանագրումը;
– Ներկա վիճակի սթափ գնահատականը և պատճառները;
– Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ապագայի տեսլականի, արժեքների և սկզբունքների հստակեցում;
– Ազգային գաղափարախոսության ձևակերպում:
Հայ ժողովրդի ապագան պայմանավորված է միասնականությամբ, համերաշխությամբ, հավատով և մտավոր ներուժի հավաքագրմամբ ու դրա արդյունավետ օգտագործմամբ: Հայության ներուժը ավելի քան բավարար է նոր հաղթանակ կերտելու համար:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր