Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անգելինան տան դուռը բաց է թողնում, աչքերը չի փակում, անվերջ սպասում է… բայց Կարենը չի գալիս

Նոյեմբեր 22,2020 09:38

Բեգլարյանների ընտանիքը տան որդուն` Կարենին կորցրեց հոկտեմբերի 10-ին։ Ցավի և հպարտության անթափանց երևույթի հետևում ստեփանակերտցի ընտանիքը կարոտով է հիշում Կարենին։ Իսկ կինը` Անգելինան, ամուսնու զոհվելուց հետո չի համակերպվում դառը ներկայի հետ։ Այս տարվա ապրիլի 19-ին էին ամուսնացել։ Կարենն Անգելինայի ամուր թիկունքն էր, քանզի ոչ միայն լավ ու հոգատար ամուսին էր, այլ նաև հմուտ զինվորական ու հայրենասեր տղա։

-Կարենը հետախույզ էր։ Նա արձակուրդում էր, երբ սկսեց պատերազմը։ Սեպտեմբերի 27-ին առավոտից արագ-արագ տանից դուրս է եկել և գնացել Մարտակերտ, որտեղ ծառայում էր,-հիշում է Անգելինան։

Ընկերները պատմում են, որ Կարենը բացառիկ հայրենասեր էր, որը հատուկ է հերոսին։ Իր անվախ կերպարով օրինակ էր ծառայում զինակից ընկերներին։ Հիմա նրա մասին միայն հպարտությամբ և լավ հուշերով են խոսում։

Մեր հարցին, թե ո՞րն է Կարենի հետ անցկացրած օրերից ամենատպավորիչն ու անմոռանալին, Անգելինան այսպես պատասխանեց. «Նրա հետ անգամ բոլոր ժամերն ու վայրկյաններն էին տպավորիչ, որովհետև նա ուրիշ մարդ էր` բոլոր առումներով»:

Նրանց սերը երկրից դեպի երկինք է հիմա ձգվում, դառնում հավերժական…

Անգելինան տան դուռը բաց է թողնում, աչքերը չի փակում, անվերջ սպասում է… բայց Կարենը չի գալիս։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30