Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհրդի բանաձևը Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ

Նոյեմբեր 21,2020 23:43

Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհրդի բանաձևը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սատարելու և Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ 

Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլը, որն իր մեջ ներառում է Էքս-ան-Պրովանս և Մարսել քաղաքները, Ֆրանսիայի ամենամեծ տարածք ունեցող մետրոպոլն է և ունի 1,87 միլիոն բնակչություն։

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994 թ. ի վեր անկայուն հրադադարով սառեցված Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հակամարտությունը՝ լայնամասշտաբ և աննախադեպ ուժգնությամբ հարձակում սկսելով Արցախի ինքնորոշված հանրապետության դեմ: 44 օր տևած մահացու մարտերից հետո՝ 2020 թ.-ի նոյեմբերի 10-ի կեսգիշերին ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնագիր՝ ամրագրելով հակամարտության կողմերի դիրքերը։

Համախմբելով միջազգային հանրային իրավունքով ամրագրված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանություն, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն այսուհետ պետք է համարվի որպես այդպիսին. այսինքն՝ իրավունքի սուբյեկտ՝ օժտված ինքնիշխանությամբ, որն օրինականորեն մարմնավորում է Արցախի ժողովրդին: Հաշվի առնելով այս որոշիչ տարրերը՝ Արցախի անկախությունը մեզ ավելի քան երբևէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական և արդար:

Այս համատեքստում Էքս-Մարսել-Պրովանս  մետրոպոլը ցանկանում է վերահաստատել իր անվերապահ հավատարմությունը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնադիր նորմերում տեղ գտած ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներին ու գաղափարներին։ Արցախի ժողովրդի բացառումն ու մեկուսացումը վնասում են նրա հիմնարար իրավունքների իրականացմանը և հակասում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ ազատության, հավասարության և համագործակցության ոգուն։

Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլը ցանկանում է, որ, հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ճանաչվի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը՝ որպես նրա բնակիչների անվտանգությունը երաշխավորելու միակ արդյունավետ միջոց։

Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլը նման կոչ է անում ֆրանսիական կառավարությանը, ՄԱԿ-ի և ԵՄ երկրներին, որպեսզի վերջիններս ձեռնարկեն ցանկացած կոնկրետ միջոց՝ ապահովելու բնակչության պաշտպանությունը։

Սրանք են այն պատճառները, որոնք մեզ մղում են առաջարկել Մետրոպոլի Խորհրդին ընդունել հաջորդիվ բանաձևը.

Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի Խորհուրդը

Հաշվի առնելով, որ

– Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կոչված է նպաստելու Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության տևական կարգավորմանը,
– Մետրոպոլը իր անվերապահ աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի՝ խաղաղության ու ազատության ձգտող ժողովրդին,

Ցանկանում է,

  • Որ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչվի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը,
  • Որ ֆրանսիական կառավարությունը ձեռնարկի յուրաքանչյուր կոնկրետ քայլ՝ ժողովուրդների պաշտպանությունն ապահովելու և արդարացի, երկարաժամկետ, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող իրավիճակի հաստատմանն ուղղված խաղաղարար գործընթացին աջակցելու համար, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը հասնելու տրամաբանական և արդյունավետ փուլ,
  • Որ ՄԱԿ-ի և ԵՄ անդամ բոլոր երկրները լրջորեն հանձն առնեն տևական խաղաղություն փնտրել Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար:

ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30