Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջան կատարած այցի ավարտին տված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հաստատվել է նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնության այլընտրանքային լինելը, որի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունն ու հիմք դնել հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։
«Մենք քննարկել ենք նաև միջկոնֆենսիոնալ և միջէթնիկ խաղաղության և հաշտության հարցերը։ Անդրադարձել ենք ՄԱԿ-ի ու Կարմիր խաչի միջնորդությամբ, ռուս խաղաղապահների հետ համատեղ հումանիտար հարցերին»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ կան եռակողմ համաձայնագիրը կասկածի տակ դնելու փորձեր։
«Այո, կան նման փորձեր, բայց կարծում եմ դրանք չեն հաջողվի, քանի որ ԵԱՀԿ համանախագահները բազմիցս շեշտել են խնդրի կարգավորման այն սկզբունքները, որոնք իրականացվում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Հակամարտության հարցում պետք է առաջին հերթին մտածել այն մասին, որ մարդիկ չմահանան, որ տարբեր էթնիկ ու կոնֆենսիոնալ պատկանելության մարդիկ խաղաղ ապրեն միասին։ Եթե սա դնենք առաջին տեղում, ապա որևէ կասակած չպետք է ունենանք։ Իսկ եթե աշխարհաքաղաքական հավակնությունները դնենք առաջին տեղում, ապա այստեղ ոչինչ անել չենք կարող, բայց մենք հաստատակամ ենք հետ մղելու նման փորձերը հետ մղելու»,- ընդգծել է Լավրովը։
Կարդացեք նաև
Լավրովի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը հավատարիմ է տրանսպորտային, տնտեսական և ենթակառուցվածքային շրջափակումն հանելու գաղափարին։ «Երբ հանվեն բոլոր սահմանափակումները, որոնք գործել են 30 տարի շարունակ, ապա շատ տպավորիչ հեռանկարներ կտեսնենք։ Դրանք թույլ կտան տարածաշրջանի տնտեսությանը լիաթոք շունչ քաշել»,- ասել է Լավրովը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ