Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կոչ եմ անում ԱԱԾ աշխատակիցներին՝ ծառայել միայն Օրենքին, չներքաշվել քաղաքական գործիչների միջկուսակցական կամ միջանձնային վեճերի մեջ»․ ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար

Նոյեմբեր 21,2020 22:13
karlos petrosyan

ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը մեկնաբանել է Արցախում երրորդ պատերազմի արդյունքները և Հայաստանում ներկայիս քաղաքական իրավիճակը: Նրա տեսակետը հրապարակել է ռուսական EADaily գործակալությունը։

Նա նշել է, որ ներկայումս ժամանակը չէ հեռու գնացող եզրակացություններ անելու, փոխարենը հարկավոր է կենտրոնանալ պատերազմի հետևանքների և Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների վերացման վրա: Պետրոսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և երախտագիտություն հայտնել Հայրենիքը պաշտպանած զինվորներին:

Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին՝ նա նշել է, որ խորապես երախտապարտ է բոլոր սպաներին և զինվորներին, ովքեր ոտքի կանգնեցին հայրենիքը պաշտպանելու համա՝ հատկապես ընկածներին ու ծանր վիրավորվածներին: «Ես սգում եմ այն ընտանիքների հետ միասին, որոնք կորցրել են իրենց հայրերին ու որդիներին», – շեշտել է Կառլոս Պետրոսյանը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը զինադադարի հաստատման գործում, որը հնարավորություն է տվել խուսափել հազարավոր նոր զոհերից, անհնար է թերագնահատել: Պետրոսյանը ողջունել է ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս զինվորականների կողմից խաղաղապահ գործողության անցկացումը, որը, նրա խոսքերով, կայունացնելու է իրավիճակը և ապահովելու է տասնյակ հազարավոր փախստականների՝ իրենց տներ անվտանգ վերադարձի գործընթացը:

«Ես կցանկանայի դիմել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունների աշխատակիցներին: Մենք մեզ պարտադրված պատերազմում հսկայական կորուստներ ենք կրել, բայց ավելի շատ ենք տառապելու, եթե հիմա չկանգնենք, չվերլուծենք իրադարձությունների էությունը և չվերականգնենք կարգուկանոնն ու կայունությունը մեր սեփական տանը: Գիտակցելով պահի բախտորոշությունն ու մեր երկրի վրա կախված սպառնալիքի լրջությունը` ես խստորեն կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով հավատարմության երդում է տվել Հայաստանի Հանրապետությանը` ծառայել միայն Օրենքին, թույլ չտալ իրեն ներքաշվել քաղաքական գործիչների միջկուսակցական կամ միջանձնային վեճերի մեջ: Եղեք զգոն և եղեք ժողովրդի կողքին՝ պահապան լինելով ժողովրդի շահերին: Սա իմ կոչն է»,- ասել է Կառլոս Պետրոսյանը։

Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30