«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունն ավարտվել է, դատարանը որոշումը կհրապարակլի վաղը, ժամը 10:00-ին։
Այս մասին Aravot.am-ին ասաց Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը եւ անցկացնելը, որի համար նախատեսվում է պատիժ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ չի կարելի կիրառել այս հոդվածը, քանի նա մինչեւ ութ տարեկան երեխա ունի։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ