Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Լպուտյան. «Երկիրը վտանգի տակ է, եւ այսօր բոլորը պետք է լինեն մեկ բռունցք, մտածեն, թե ովքեր կարող են երկիրը դուրս հանել այս ծանր վիճակից»

Նոյեմբեր 21,2020 19:06

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների այսօրվա հանրահավաքին ներկա էր նաեւ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը:

Գրոսմայստերին Ազատության հրապարակ բերել էր երկրի վիճակի, այստեղ եւ Արցախում մարդկային կորուստների մտահոգությունը:

Սմբատ Լպուտյանը ելքը տեսնում է միասնության մեջ: «Այսօր բոլորը պետք է լինեն մեկ բռունցք, մտածեն, թե ովքեր կարող են երկիրը դուրս հանել այս ծանր վիճակից: Դա է խնդիրը: Երկիրը վտանգի տակ է»,-Aravot.am-ին ասաց նա:

«Մենք բոլորս հասարակություն ենք, բոլորս հայ ենք: Իհարկե, կան տարաձայնություններ: Բնականորեն արդեն կա խիստ անվստահություն հասարակության կողմից ներկա իշխանությանը, որը բերեց այս վիճակին: Բնականորեն հասարակությունը կարող է արդեն չվստահել, որովհետեւ այն, ինչ այսօր ունենք, երեւի 100 տարվա մեջ չենք եղել: Բայց էլի եմ ասում՝ պետք է համախմբվել, միասնական գտնվել, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ: Այս իրավիճակում ներկայիս իշխանությունները պետք է ցանկանային զիջել եւ օգնել՝ ընդգրկելու այդ մարդկանց կամ փորձեին միասնականություն քարոզել: Այսպիսի պարտությունները հենց այնպես չեն լինում: Կան բազմաթիվ սխալներ, որոնք այս վիճակին հասցրին: Պետք է լավ վերլուծել: Եվ հասարակությունը պետք է հասկանա, վերլուծելուց հետո տեսնի իր սխալները, թե որտեղից են գալիս եւ ինչ պետք է անել: Բայց այդ վերլուծությունը պետք է լինի շատ լավը, որպեսզի մյուս անգամ այսպիսի սխալներ չանենք»,-ասաց անվանի գրոսմայստերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30