Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանը բացահայտում է Փաշինյանի, իր ու Վալերի Օսիպյանի զրույցը. «Զանգահարեց ու ասեց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրե՛ք բոլորին»

Նոյեմբեր 21,2020 17:10

ՀՅԴ ԳՄ անդամ Արծիկ Մինասյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին ասաց. «8 ամսվա մեջ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տվեց 8000 զոհ: Զոհվեցին ռազմաճակատում, զոհվեցին կորոնավիրուս երեւույթից, սրա թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Պետք է կանգնեն դատարանի առաջ ու կրեն պատասխանատվություն, որպեսզի բացառվի ազգադավ, նման հանցավոր իշխանության գոյությունը մեր երկրում»:

Արծվիկ Մինասյանին բարկացրել էր այն, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նախօրեին ասել էր՝ եթե հոկտեմբերի 19-ի առաջարկին համաձայնեին, կասեին՝ Շուշին հանձնել են, բայց Շուշին չեն հանձնել, գրավել են: Արծվիկ Մինասյանն ասաց. «Այսինքն ի՞նչ, մեր զավակներին կոտորել եք տալիս, որ հետո PR անե՞ք, թե իբր կռվելով եք հանձնել, դուք մա՞րդ եք, թե՞ … Այս մարդկանց դատել է պետք ամենախիստ օրենքով»:

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ելույթում հիշեցրեց, որ ինքը Փաշինյանի հրաժարականը պահանջում էր դեռ հունվարին. «Նիկոլ Փաշինյանն ունի 2 սուտ: Սուտ 1` արտաքին լսարանի համար. Ասում է՝ եթե Հայաստանի քաղաքական ուժերը հասնեն իմ հրաժարականին, ապա այն հայտարարությունը, որը ստորագրվել է, չեղարկվելու է, եւ պատերազմը վերսկսելու է: Մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք, պաշտոնապես հայտարարում եմ: Մենք ասում ենք՝ պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել հայերի շահերը: Նա չի կարողանալու հայանպաստ որեւէ կետ բերել ու նորմալ լուծումներ գտնել: 2-րդ թեզը՝ ներքին լսարանի համար. ասում է՝ ժողովուրդ, ես որ պատերազմը պարտվել եմ, էդ հեչ, որ այսքան մարդ է զոհվել իմ անխելքութան համար, դա էլ ոչինչ, բայց եթե ես հանկարծակի գնամ, ինձ փոխարինելու են նախկինները: Ժողովո՛ւրդ դա կեղծ օրակարգ է, նախկինին վերադարձ չի լինելու, ներկան մերժված է եւ մերժվելու է: Մենք գալիս ենք նոր դեմքերով, նոր մտքերով եւ նոր տեսլականով»:

Վանեցյանը վստահեցրեց, որ Փաշինյանը չի սիրում ժողովրդին ու դեպք պատմեց, որը տեղի է ունեցել Իջեւանի ծառահատումների հայտնի ցույցերի ժամանակ. «Իջեւան քաղաքում եղան անտառից փայտ կտրողների բողոքի ակցիաները: Ես այն ժամանակ ԱԱԾ տնօրեն էի, հայտնվեցի այնտեղ ու շատ տրամաբանական հարց առաջացավ՝ ի՞նչ գործ ունի ԱԱԾ տնօրենը Իջեւանում՝ ցուցարարների մեջ: Մի շատ պարզ պատճառ կար. Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց զանգվածը դուրս է եկել փողոց եւ բողոքում է, զանգահարեց ինձ, իմ ընկերոջը՝ այն ժամանակվա ոստիկանապետ, գեներալ Վալերի Օսիպյանին եւ ասեց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրե՛ք բոլորին: Այ հիմա ես ուզում եմ ձեզ ասել՝ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է՝ սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առջեւ, նա սուտ է ասում, ատում է բոլորիդ: Նա սիրում է միայն իր պաշտոնը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30