«Հայաստանյան բանակցություններում բոլոր կողմերն ընդունել են, որ այդ հայտարարությունն այլընտրանք չուներ իրադրությունը կարգավորելու համար, որը մի քանի շաբաթ առաջ էր, եւ կրում էր սուր բնույթ»,-այսօր Երեւանում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի կառավարական պատվիրակությունը Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, աշխատանքային այցով Հայաստանում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո պարոն Լավրովը ներկայացրեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ անդրադարձավ եռակողմ հայտարարության շուրջ առաջացած դժգոհություններին:
Սերգեյ Լավրովն ասաց, որ հայկական կողմի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ երկրի ներսում եւ արտերկրում այդ փաստաթուղթը կասկածի տակ դնելն ընդունելի չէ․ «Մենք հաստատել ենք մեր վճռականությունը՝ ամեն ինչ անել, որ այդ համաձայնագիրը շարունակի իրագործվել: Հայաստանի ղեկավարությունը՝ ՀՀ նախագահը, վարչապետն ընդգծել են, որ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, օգնել է փրկել կյանքեր, եւ նրանք ամբողջությամբ հակված են, որպեսզի այդ պայմանավորվածությունն այսուհետ էլ իրագործվի»:
ՌԴ ԱԳ նախարարն ասաց նաեւ, որ հայաստանյան իշխանությունները բարձր են գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը եւ բարձր են գնահատել Ռուսաստանի նախագահի՝ հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը, որն արդեն սկսել է աշխատել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ