Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ-ից ոչ մի պատասխանատու պաշտոնյա չի կարողանալու փախչել, բոլորը, ով մեղավոր են եղել, պատասխան են տալու». Վահե Էնֆիաջյան

Նոյեմբեր 21,2020 15:42

Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց. «Ռազմական դրությունը շարունակելն ապօրինի է, որովհետեւ ռազմական դրությունը շարունակվում է բացառապես հանրահավաքները խոչընդոտելու նպատակով: Ես դիմում եմ հայկական սփյուռքի բոլոր ինստիտուտներին, որոնք դեռ պահպանել են իրենց կենսունակությունը, օրինակ վերցրեք ԵՊՀ-ից՝ մայր բուհից: ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, տնտեսական ճգնաժամն է հասունանում, իրավական ճգնաժամ է, բայց ամենակարեւորը՝ մեր երկրում արժանապատվության ճգնաժամ է: Մարդիկ կորցրել են արժանապատվությունը, աթոռներից կպած՝ փորձում են պաշտոնավարել՝ Արցախը հանձնելուց հետո»:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ սա շոուների տեղ չի, այնինչ պատերազմի օրերին Փաշինյանը հենց շոուներով էր զբաղված, ՔՊ-ի անունով ջոկատ սարքեցին, բայց Գորիսի մոտակայքում մնացին, միայն լուսանկարվելու համար էր:

ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ իր ելույթում ասաց. «Մոնթեն հստակ պատգամ է թողել՝ սուգը հավերժ է, եթե չկա պայքար: Պայքար, որպեսզի կարողանանք բեկումնային փոփոխություն մտցնել: Ցավոք, շուրջ 2,5 տարի ՀՀ-ում ձեւավորվեց կեղծ օրակարգ, մեր հանրությանը շեղելով, վստահեցնելով, թե մեր երկրի թիվ մեկ օրակարգը Ստամբուլյան կոնվենցիան է, Լանզարոտեն է, մեր երկրի ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով ընտանիքի ինստիտուտն էին խարխլում, եկեղեցին էին քննադատում, ի՞նչ էիք ուզում սերմանել մեր ժողովրդի մեջ»:

Նա հորդորեց իշխանությունը հանձնել անցնցում. «Ով էլ որ գա, որ ուժերն էլ որ գան, դուք թողել եք շատ բարդ վիճակ, դո՛ւք եք կառչում աթոռներից, պաշտոններից կառչում»:

Էնֆիաջյանը հայտարարեց. «ՀՀ-ից ոչ մի պատասխանատու պաշտոնյա չի կարողանալու փախնել: Բոլորը, ով մեղավոր է եղել, պատասխան են տալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30