Լրահոս
Օրվա լրահոսը

«71 հոգի չկա, աթոռակռվով են զբաղված». Անհետ կորած զինվորի մայր

Նոյեմբեր 21,2020 15:28

Անհետ կորածների ծնողները հանդիպել են տարբեր պաշտոնյաների եւ կառույցների հետ, սակայն բավարարված չեն իրենց տրված պատասխաններով: Aravot.am-ի հետ զրույցում ծնողներից մեկը՝ Սիլվա Ապետնակյանն ասաց, որ ինքը եւ այլ ծնողներ նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ակնկալելով ՌԴ միջնորդությամբ որոնումներ սկսել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

«Իմ որդին՝ Յուրի Էդուարդի Չիլինգարյանը չի գտնվել եւ չեն էլ պատրաստվում այդ ուղղությամբ աշխատել, իրենց աթոռների համար են պայքարում, փոխանակ աշխատեն Միջազգային Կարմիր Խաչի, Ադրբեջանի հետ, որպեսզի թույլ տան մտնել այդ տարածքները, ոչ մի բանով չեն զբաղվում»,-ասաց տիկին Սիլվան:

Նա նշեց, որ որդին վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 10-ին, ժամը 6:38-ին. «Ինքը նոր էր իջել դիրքերից, ասում էր՝ ամեն ինչ նորմալ էր: Հետո ամսի 16-ին առավոտյան 7-ից 15 պակաս Արցախի համարից զանգ եկավ հարսիս հեռախոսին: Հարսս քնած է եղել եւ չի լսել, որպեսզի պատասխանի զանգին: Դրանից հետո մինչեւ առայսօր որեւէ լուր չունենք: Մենք շատ անհանգիստ էինք, մարդկանց էինք դիմում, մեզ հանգստացնում էին, որ երեւի ընկել են շրջափակման մեջ, մի տեղ թաքնվել են, լավ կլինի: Մինչ օրս ոչինչ չի անում մեր կառավարությունը, մեր երկրի ղեկավարությունը:

Պաշտպանության նախարարությունում ենք եղել, որպես անտեսված, հալածված մարդու մեզ դուրս էին շպրտում, ոստիկաններ էին ուղարկել նախարարության դիմաց, խնդրում էինք, որ Տոնոյանն ու գլխավոր շտաբի պետը դուրս գային, ոչ լսում էին, ոչ էլ դուրս գալիս, միայն ոստիկանների հետ էինք շփվում»,-ասաց նա;

Ապա հավելեց. «Արդեն 34-35 օր է, լուր չունենք, ես միայն Աստծո վրա եմ իմ հույսը դրել, հրաշքը, որ կատարվի, միայն Աստված է կատարելու…Երկրի ղեկավարությունը պետք է զբաղվի անհետ կորած երեխեքով… Այսօր աթոռի կռիվ են անում, ենթադրենք Փաշինյանին տապալեցին, էն մյուսն եկավ, ո՞վ է երեխաների հարցով զբաղվելու: 71 հոգի են, ամբողջ վաշտը չկա, եթե պրոֆեսիոնալ չեն, ինչու են աթոռ զբաղեցնում, եթե առաջին գումարտակն ուղարկել էին էդ հատվածը, մի կերպ հազիվհազ փրկվել էին, ինչու էին նորից երրրոդ գումարտակն ուղարկում…

Ո՞նց կարող ես, օրինակ, Քյոխին գովասանքի չարժանացնել, որ բոլոր երեխեքին լցրել ու պահել էր բունկերներում, որովհետեւ գիտեր, որ դա երեխու կռիվ չէր, իսկ սրանք անմեղ երեխեքին տարան էդ հատվածներ, եսիմ ինչ արեցին… Փաշինյանին պարտադրեք, թող բանակցի Պուտինի, Շոյգուի, Լավրովի հետ, ազահանգ հնչեցնի՝ այդ 71 զինվորի մասին…

Հեչ պետքները չի, իրենք են տանուլ տվել այս պատերազմը: Եթե իմ երեխուն մի բան լինի, ես կսատկացնեմ իրենց, ոնց կարելի է էդքան երեխաների ճակատագրի հետ խաղալ»,-ասաց անհետ կորած զինվորի դառնացած մայրը:

Նրա խոսքով. «Ջաբրայիլում, Ֆիզուլիում, Հադրութում կան վիրավոր եւ ողջ-առողջ զինվորներ, որոնք շրջապատված են ադրբեջանցիներով ու չեն կարողանում դուրս գալ… Եթե շարունակվի այսպես, նրանց էլ կսպանեն: Պետք է արագ միջոցներ ձեռնարկել, հատկապես որ պաշտպանության նոր նախարար է նշանակվել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30