ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Պարո՛ն Սարգսյան,
ցավով տեղեկացա Ձեր տիկնոջ անժամանակ մահվան վերաբերյալ։ Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության, զինհաշմանդամների առողջության վերականգնման գործում, իրականացրել կարևոր սոցիալական ծրագրեր։
Իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին և հարազատներին։ Խաղաղություն նրա և բոլոր ննջեցյալների հոգիներին։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ