Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ եկել էին իշխանության, որ թույլ չտան՝ մենք հաջողության հասնեինք. Նիկոլ Աղաբաբյան

Նոյեմբեր 21,2020 13:40

Գլենդել քաղաքում բնակվող հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի համոզմամբ՝ պատերազմում պարտության հարցում ՀՀ իշխանությունները 30 տարի պատրաստվել էին:

«Խնդիրն այսօր չի առաջացել, սրան մեր իշխանությունները 30 տարի պատրաստվել էին: Երբ երեսուն տարի առաջ ՀՀՇ-ն եկավ իշխանության, ջոկատներ կազմեցինք ու ճակատամարտ մեկնեցինք ու այնպես ստացվեց, որ կարողացանք հաղթել: Տվյալ ժամանակաշրջանի իշխանությունն ամեն ինչ անում էր, որ չհաղթենք, հիշենք Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը. Շուշիի ազատագրումից հետո, որ կարողանան կանխել մեզ, Լեւոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակվա իշխանավորների հետ միասին կամավորական ջոկատների հրամանատարներին տարբեր ճանապարհներով ուղղակի ոչնչացրեցին:

Ակնհայտ է, որ եկել էին իշխանության, որ թույլ չտան, որ մենք հաջողության հասնեինք: Կարող էինք եւ Շահումյանը ազատագրել, մինչեւ Քուռ գետը կարող էինք գնալ, բայց Լեւոն Տեր-Պետրոյսյանը թույլ չտվեց ու գնաց ադրբեջանցիների հետ զինադադարի պայմանագիր կնքեց, մինչդեռ այն ժամանակ մենք կարող էինք կապիտուլյացիայի ենթարկել, ինչը այսօր մեզ հետ արեցին:

Դրանից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեց՝ ոչնչացնի մեր տնտեսությունը, տանի մեզ հողերի հաձնման, բայց այն ժամանակ Վազգեն Սարգսյանը թույլ չտվեց, որ հողերը հանձնի, ստիպված եղավ հրաժարական տալ: Բերեցին իրենց կադրին՝ Ռոբերտ Քոչարյանին , որ ինքը շարունակի, ինքն էլ ինչքան կարողացավ՝ երկիրն ավերեց, նույնիսկ ցանկացավ Մեղրին հանձնել, հետո էստաֆետը հանձնեց Սերժ Սարգսյանին, որը ՀՀ-ն դարձրեց հանցագործների բանդա: Նա իշխանության տարիներին նույնիսկ հասցրեց զզվացնել ռուսներին, փորձեց համագործակցել Արեւմուտքի հետ, հետո հասկացավ, որ իր վախճանն է մոտենում ու մեջտեղ բերեցին իրենց աճեցրած Նիկոլին, որը լավ հռետոր էր ու նրան մեջտեղ հանելով, բոլորիս խաբելով ՝ բերեցին իշխանության:

Վստահ եմ, որ նախնական պայմանավորվածության էին եկել, որ այս կեղտոտ քայլը պետք է իր վրա վերցնի, ինչը Նիկոլը վերցրեց… այս ընթացքում նա փորձեց երկու տիրոջ հետ խաղալ՝ ՌԴ եւ Արեւմուտքի հետ, իբր թե կարող է դիվանագիտություն վարել, իշխանության մեջ հավաքեց Արեւմուտքի գործակալներին, փոխանակ բանակը, տնտեսությունը, հրամանատարական կազմը հզորացներ, թոզ փչեց աչքներիս, իբր բանակի սնունդն է բարելավում, մինչդեռ իրական բարելավումը զենք, զինամթերքի արդիականացումը պետք է լիներ:

Նիկոլը դեմագոգիաներ էր անում, սրան դրեց, նրանց հանեց եւ այլն, սկսվեց այս պատերազմը, ինքը չէր էլ պատկերացնում, որ այդքան հուժկու կլինի մեր դեմ հարձակումը, մտածում էր՝ միայն իր խոստումներով, տվածով կվերջանա, բայց քանի որ ինքը ստրատեգ չի, նույնիսկ բանակում չի էլ ծառայել, մեզ փաստի առաջ կանգնեցրեց, ոչ միայն Արցախը, այլեւ Մեղրին է ուզում տալ»,- ասաց Նիկոլ Աղաբաբյանը:

Ինչ պետք է անեն բոլոր նրանք, որ մեծ բանակ են կազմում ու հավատում են Նիկոլ Փաշինյանին, ըստ արվեստագետի. «Այդ մարդկանց կարծիքն էլ եմ հարգում, բայց կարծում եմ՝ նրանք խորությամբ չեն հասկանում նրա կատարած քայլերը, հույս են կապում Փաշինյանի հետ, քանի որ նա մշտապես ներկայացրել է՝ եթե ինքը չլինի, նախկինները կգան: Փաշինյանը հնարավորություն չստեղեծեց, որ նոր, առողջ ուժեր ստեղծվեն, որ այս պահին կարողանանք առողջ, նոր հայրենասեր մեկին գտնել, բերել իշխանության:

Հայրենասեր ասելով՝ նկատի չունեմ ազգային բեւեռի մարդկանց, որովհետեւ դրանց մեծ մասը Արեւմուտքի գործակալներ են. Տիգրան Խզմալյան, Արա Պապյան, Գարեգին Չուգասզյան, նրանք շատ վտանգավոր մարդիկ են: Փաշինյանը մեզ զրկել է հետագա կայուն ու զարգացող երկիր ունենալու հնարավորությունից: Հիմա բոլորս պետք է իրար նկատմամբ շատ հանդուրժող լինենք, մանավանդ որ մեծ ողբերգություններ կան, շատ զինվորներ կորցրինք, երկիրը անկայուն վիճակում է, յուրաքանչյուր քայլ կարող է երկիրը կատաստրոֆայի հասցնել:

Փաստ է, որ ՌԴ-ն Նիկոլին իր գրպանն է դրել ու առայժմ ձեռք է տալիս, որ Նիկոլը մնա, որ իր ծրագրած խնդիրները հասցնի ավարտին: Բայց խնդիրն այն է, որ ՀՀ-ն կարող է դառնալ գլոբալիստների կամ 3-րդ համաշխարհային պատերազմի թատերաբեմը, ինչի դեպքում ոտքի տակ կանցնենք: Պետք է արձանագրել, որ այսօրվա Նիկոլ Փաշինյանի ներկայությունը իշխանության մեջ կարող է մեզ կործանման տանել վերջնական:

Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ, որ հայտարարի՝ հանձնում է իշխանությունը՝ միաժամանակ մնա վարչապետ, մինչեւ կրքերը հանդարտվեն: Ամսուկեսվա ընթացքում ստեղծի բարենպաստ պայմաններ, որ ընտրություններ կազմակերպվեն, որ կարողանանք դուրս գալ այս իրավիճակից առանց կորուստներ տալու: Բանակը շատ արագ բերենք մարտական դրության, սպառազինությունն արագ արդիականացնենք ու խաղաղությամբ անցնենք ամեն մեկն իր անելիք գործին:

Այս իշխանությունը, կառավարություն կոչվածը, որ պարազիտների հավաքածու է, նույնը կասեմ պատգամավորների մասին, որոնք ինչքան ապազգային հարցեր կան, բերեցին օրակարգ, հայանպաստ ոչինչ ի վիճակի չեն անել»:

Մեր զրուցակիցը նոր իշխանությունում չի տեսնում նաեւ 17 կուսակցություններից եւ ոչ մեկին: Ըստ նրա՝ այդ կուսակցությունների շարքում են այսօր այն կուսակցությունները, որոնք, լինելով իշխանություն, 30 տարի ավերեցին մեր երկիրը. «Եթե ուզում ենք, որ մեր երկիրը չկործանվի, որովհետեւ ես զգում եմ, որ այդ վտանգը կա, բոլոր չորսն էլ պետք է պատժվեն. թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրան նախորդող երեք նախագահները: Բոլոր դավաճանանները պետք է պատժվեն, որ նոր եկողը չհամարձակվի ազգադավության գնալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30