Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը․ Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանություն

Նոյեմբեր 21,2020 13:15

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մենք երկու տարի պայքարեցինք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետական կոստյումից: Բայց Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հարմարավետ տեղավորվեց այդ համակարգում, իսկ այդ ընթացքում մեզ հայհոյեցին, վիրավորեցին ու ասում էին` թողեք հանգիստ աշխատի: Իսկ մենք շարունակաբար պնդում էինք, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է դուրս բերել վարչապետի անմիջական ենթակայությունից, որպեսզի դրանք չդառնան քաղաքական ջարդարարության և հաշվեհարդարի գործիքներ:

Նախորդ օրը ցուցարարների նկատմամբ սևազգեստ դիմակավորված` իբր թե ոստիկանների գործողությունները լրիվ համապատասխանում են իշխանությունը ամեն գնով պահող Նիկոլ Փաշինյանի նպատակներին:

Բայց դա չի նշանակում, որ այդ փաստի հետ պետք է հաշտվել:

Հարգարժա´ն պարոն Ղազարյան,

20.11.2020 թվականին մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանությունն իրականացրել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ։
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցում տարածվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողությունները կատարող ծառայողների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևացող ծառայողների սև հանդերձանքի վրա առկա էր այլալեզու գրառում։

Այս կապակցությամբ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ բոլոր գործողություններին մասնակցել են բացառապես ոստիկանության ծառայողներ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի, 1-ին մասի, 11-րդ կետը խնդրում եմ․

1. Հստակ նշել, թե ոստիկանության ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներ են նրանք,
2.Արդյո՞ք վերջիններս պարտավորություն չեն կրում ծառայողական պարտականությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու կարգով սահմանված կանոնները։
3.Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30