Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանս, հավասարակշռում և զսպման մեխանիզմներ կան, որոնք չեն կարող խախտվել․ Սուրեն Սարգսյան

Նոյեմբեր 21,2020 12:25

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանս, հավասարակշռում և զսպման մեխանիզմներ կան, որոնք չեն կարող խախտվել․

1. Հարավային Կովկասի 3 պետություններն ունեն իրենց արտաքին քաղաքական «հովանավորները»: Վրաստանինը՝ ԱՄՆ (ԵՄ), Ադրբեջանինը՝ Թուրքիա, Հայաստանինը՝ ՌԴ։

2. «Հովանավորի» ընտրության հարցում կարևոր հանգամանք է եղել ոչ այնքան հովանավորյալի ցանկությունը, որքան աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները: Սա է իրերի դասավորվածությունը մեր տարածաշրջանում, և այս բալանսը խախտելու ցանկացած փորձ կամ նույնիսկ ակնարկ ցնցումներ է առաջացնում:

3. «Հովանավորվող» փոքր պետությունը չի կարող ինքնուրույն հովանավոր փոխելու փորձեր անել կամ բալանս խախտել: Այսինքն կարող է, բայց թանկ պետք է վճարի:

4. Հայկական հեղափոխությունը շատ արագ սկսեց ասոցացվել գունավոր հեղափոխության հետ: Ռուսաստանում նման կարծիք ձևավորվեց, քանի որ ընդգծված հակառուսական տարրեր հայտնվեցին իշխանության բարձր էշելոններում: Մոսկվայում սկսեցին լարվել, քանի որ նշված բալանսի խախտման հեռանկար նկատվեց (հիշվեց Վրաստանի և Ուկրաինայի հակառուսական իշխանությունը, որը առաջին 2-3 տարիների ընթացքում ՌԴ-ի հետ նորմալ էր աշխատում): Դա բնականաբար նկատեցին նաև Անկարայում և Բաքվում` դիտարկելով որպես հնարավորություն:

5. Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները որևէ բան չարեցին աշխարհին ցույց տալու համար, որ իրենք գունավոր կամ սորոսական հեղափոխություն չեն արել: Հակառակը` իշխանության ղեկին եկան սորոսական կամ հակառուսական կադրեր: Այսինքն հարց էր առաջանում, եթե ձեր իշխանությունը սորոսական չէ, ապա ինչո՞ւ եք «անձնագրով սորոսականներին» իշխանություն տվել: Որ ի՞նչ: Պարտք ե՞ք: Պարտական ե՞ք: Եթե ոչ` հանի: Եթե չես հանում ուրեմն մի բան էն չի: Այս հարցը մինչ օրս տրվում էր Վաշինգտոնից մինչ Մոսկվա և հավատցեք պատասպան չի գտնվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30