Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան․ «Կարծում եմ, որ վարչապետի հրաժարականը իրավիճակի հանգուցալուծման միակ հնարավոր ճանապարհն է»․ «Ժամանակ»

Նոյեմբեր 21,2020 12:19

«Կոսմետիկ փոփոխություններով և մեղքի տարրալուծումով որևէ հարց չի լուծվելու։ Ես արդեն տեսնում են, որ քաղաքական ճգնաժամը վերածվում է կառավարման ճգնաժամի։ Նախարարներին փոխելով, նոր նախարարներ բերելով իրավիճակը շտկելու փորձերը չափազանց ուշացած են և արդյունք չեն կարող ունենալ լարվածության թուլացման ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը։

Նրա խոսքերով՝ այն, որ պաշտպանության նախարարը սխալներ է գործել, դա փաստ է, բայց դա չի նշանակում, որ միակ մեղավորը նա է, կամ արտգործնախարարը։ «Ես կարծում եմ, որ վարչապետի հրաժարականը իրավիճակի հանգուցալուծման միակ հնարավոր ճանապարհն է։ Ես նորից ուզում եմ հիշեցնել նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկած ծրագիրը, որի միջոցով Ազգային ժողովը կկարողանա հանգուցալուծել իրավիճակը։ Բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը համառորեն չի ուզում խոսել արտահերթ ընտրությունների մասին»,- ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը՝ վարչապետի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզում 6 ամիս ժամանակ խնդրելը արտահերթ ընտրությունների մասին ակնարկ չէ՞, Նարինե Դիլբարյանը պատասխանեց. «Արտահերթ ընտրությունների մասին չպետք է ակնարկել։ Պետությունը և կառավարությունը ակնարկներով չեն ղեկավարում։ Եթե վարչապետը հայտարարում է, որ իր օրակարգում չկա հրաժարականի հարց, մնացած բոլորը կոսմետիկ հարդարման փորձեր են, որն իրավիճակի փրկության ճանապարհ չէ։ Եթե վարչապետը այսքան ժամանակվա ընթացքում չի հաջողել, ապա նրա կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի արդյունավետությունը և իրականացման հավանականությունը չունի հանրային վստահություն»։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30