Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ամեն գնով պահպանել իշխանությունը, ու այդ իշխանությունը պահպանելով՝ մաքրել հանցագործությունները․ «Փաստ»

Նոյեմբեր 21,2020 11:56

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար աբսուրդի ժանրից է: Խոսքը, մասնավորապես, կապիտուլյացիայի ակտ ստորագրելու, հրապարակավ եղածի պատասխանատվությունն ընդունելու, բայց ոչ մի կերպ իշխանությունից չհրաժարվելու մասին է:

«Ես պատմության մեջ չեմ տեսել որևէ երկիր, երբ պարտություն կրած իշխանությունը լկտիաբար ու ցինիկաբար փորձում է իր մեղքը նախ այս կամ այն ուժի կամ գործչի վրա գցել, ինչպես իր էժանագին ուղիղ եթերներով արեց ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ՝ նա լավ հասկանում է ու գիտի, թե իր հրաժարականն ինչ հետևանքներ կարող է ունենալ: Հիմա զինվորականներ են հարցազրույցներ տալիս, վերջին օրինակը գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ասուլիսն էր:

Համենայնդեպս, այդ հարցազրույցներից կարելի է եզրակացնել հանցագործությունների մասին: Հաշվի առնելով այդ ամենը՝ Ն. Փաշինյանը, կարծում եմ, երկու նպատակ ունի: Ամեն գնով պահպանել իշխանությունը ու այդ իշխանությունը պահպանելով՝ նաև մաքրել հանցագործությունները, որովհետև եթե իշխանությունից հրաժարվի, շատ մեծ խնդիրներ կունենա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը: Նա շեշտեց, որ եթե անգամ ենթադրենք, որ Ն. Փաշինյանը կմնա իշխանության, այլ խնդիրներ են լինելու:

«Նիկոլ Փաշինյանն առաջին օրերին փորձեց իրեն բնորոշ էժանագին ու պրիմիտիվ ոճով սրան-նրան մեղադրել պատերազմում տանուլ տալու, այս կամ այն բնակավայրն ադրբեջանցիներին զիջելու մեջ: Թեպետ արդեն ասում է՝ ես եմ պատասխանատուն, բայց հարցը հետևյալն է. հասարակության սթափ ու գրագետ հատվածը չի կարող ընդունել այն հանգամանքը, որ երկիրը կարող է ղեկավարել այն անձը, որը կապիտուլյացիայի ակտ ստորագրողն է, որը պարտություն է կրել:

Օրինակ՝ ես չեմ կարող ընդունել, որ կարող է երկիրը շարունակել ղեկավարել մեկը, որը, բացի ղազագիր ստորագրելուց, դրանից հետո կարող է հաթաթաներ անել սեփական ժողովրդի նկատմամբ, ահաբեկել ու սպառնալ քաղաքացիական պատերազմով, թեպետ, ինչպես միշտ, փորձեց այդ սպառնալիքներն էլ այլկերպ բացատրել: Այդուհանդերձ, այս մարդը ՀՀ-ն դրսում պետք է ներկայացնի: Բայց պատկերացնո՞ւմ է, արդյոք, իրեն ինչպես են վերաբերվելու այլ պետությունների ղեկավարները: Բացի այդ, ինձ հետաքրքիր է՝ ներքին թշնամիներ փնտրելուց, այսպես ասած, ռազմաճակատից չակերտավոր տղաներին «վնգստացողների» վրա բերելուց զատ, ունա՞կ է արձագանքել Ի. Ալիևի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքներին: Կարծում եմ՝ նա չի կարող Հայաստանը ներկայացնել դրսում:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30