Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ, 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը ուժերը չափեց Ռուսաստանը ներկայացնող Ազալիա Ամինեւայի հետ:
Հայ մարզուհին որքան էլ ջանաց արժանի դիմադրություն ցույց տալ, սակայն մրցավարը ռուս բռնցքամարտիկի նշանակալի առավելության պատճառով հարկադրված եղավ երկրորդ ռաունդում դադարեցնել մենամարտը եւ պարտություն գրանցել Էլիդային:
Այդուհանդերձ, Էլիդա Քոչարյանը Չերնոգորիայից տուն է վերադառնալու այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ