Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մնացականյան․ Բանակից ոչ մեկն էլ չի փախել, փախել են լրահամալրողները, ուրեմն թող պարզեն․ «Հրապարակ»

Նոյեմբեր 21,2020 11:32

ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը հակադարձում է այն խոսակցություններին, թե բանակը, զինվորները փախել են պատերազմի դաշտից, ասում է՝ բանակն ինչ որ պետք է, արել է, մնում էր քաղաքական գործիչներն էլ իրենցն անեին։ Մնացականյանը թեեւ մերժեց ընդարձակ հարցազրույց տալ, բայց պատասխանեց մեր մի քանի հարցերի։

– Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր էր խուսափել այս իրավիճակից, այսօրվա փաստաթղթից, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

– Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չգիտեմ այնտեղ ինչ է եղել, ոնց է եղել։

– Հայտարարվեց, որ ռազմական ղեկավարության փոխանցած ինֆորմացիայի հիման վրա է դադարեցվել մարտը, այսինքն՝ այլեւս հնարավոր չի եղել կռվել, կանգնեցվել է պատերազմը։

– Պատերազմը կանգնեցնողները զինվորականները չեն, քաղաքական գործիչներն են, զինվորականները բանակի հետ իրենց գործն արել են, անելուց են եղել։ Շնորհակալություն, ցտեսություն։

– Բայց ներկայացվում է, որ բանակն այնքան էլ լավ չի կռվել, փախել են, ծանր իրավիճակ է ստեղծվել, դրա համար էլ այլեւս հնարավոր չի եղել պատերազմը շարունակել։

– Բանակը ոչնչում մեղավոր չէ, իր գործը լրիվությամբ արել է, թե ովքեր են փախել, թող աշխատեն, վերլուծեն, վեր հանեն, բանակից ոչ մեկն էլ չի փախել, փախել են լրահամալրողները, ուրեմն թող պարզեն։ Հաջողություն, չեմ ուզում խոսել։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30