«Դեռևս 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մենք Նախիջևանի հատվածում զիջել ենք բավականին մեծ տարածություն։ Մոտ 6 կիլոմետր հակառակորդը բարելավել է դիրքերը Զանգակատան հատվածում, մենք բնագծեր ենք կորցրել Արենի հատվածում»,- այս մասին հայտարարել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Զանգակատուն համայնքի ղեկավար Հովիկ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց Հակոբյանի ասածը։
Կարապետյանի խոսքով՝ հակառակորդի այդ առաջխաղացման պատճառով ներկայումս Զանգակատուն համայնքի 100 հեկտարից ավելի հողատարածք չի մշակվում, քանի որ գյուղացիները կարող են հայտնվել հակառակորդի ուղիղ նշանառության տակ: «Դրանք մեր համայնքի վարելահողեր չեն եղել, բայց դրա պատճառով հիմա համայնքի վարելահողերը օգտագործել հնարավոր չէ, խոսքը մոտ 100 հեկտարի մասին է»,- ասաց Զանգակատուն համայնքի ղեկավարը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում