Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնությունը հիմք չէ հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար․ «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 21,2020 10:58

Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոերսի կարծիքով հրադադարի մասին համաձայնության իրականացման հիմնական դժվարությունը կապված է կողմերի միջև փոխվստահության բացակայության հետ: Ըստ վերլուծաբանի, համաձայնությունը հիմք չէ հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բուն հարցը, որը վիճարկվում է կողմերի միջև, նույնիսկ նշված չէ փաստաթղթում»,- նշում է Բրոերսը: Մոսկվան պետք է զգուշավոր քաղաքականություն վարի երկու երկրների հանդեպ, եթե ցանկանում է կանխել հետագա լարվածությունը: Նրա կարծիքով ՌԴ-ի երկարաժամկետ նպատակն է պահպանել ազդեցությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա:

Սթենֆորդի համալսարանի Ֆրիման Սպոգլիի միջազգային հետազոտությունների հաստատության տնօրեն Մայքլ Մաքֆոլը, ով նախկինում եղել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան, ԼՂ շուրջ հրադադարի համաձայնագիրը որակում է Պուտինի դիվանագիտական հաղթանակ: «Դա վերահաստատում է այն, ինչի մասին Պուտինը և նրա շրջապատը երազել են 20 տարի: Խոսքը տարածաշրջանում գերիշխող դիրքի մասին է»,- եզրակացնում է Մաքֆոլը Վաշինգտոն Փոստ օրաթերթին տված մեկնաբանությունում: Նա տարակուսանք է հայտնում, որ այս վերջին զարգացումներում ամբողջապես բացակայում էր Մինսկի խումբը: «Դա ինձ համար նշանակում է, որ նախ և առաջ բացակայում էր ԱՄՆ-ն»:

Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի ԼՂ և տարածաշրջանի հարցում ԱՄՆ-ի նոր վարչակազմը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկի կարծիքով նորընտիր նախագահ Ջո Բայդենը մեծ փորձ ունի արտաքին քաղաքականության ոլորտում: Նա երկար տարիներ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, ուստի ծանոթ է տարածաշրջանի խնդիրներին, իսկ նրա թիմի անդամները ևս լավ են հասկանում ԼՂ հիմնախնդիրն ու տարածաշրջանը, շեշտում է Ուորլիկը:

«Ես ակնկալում եմ, որ գալիք վարչակազմը շատ ավելի մեծ դեր կխաղա այս հարցում, քան Թրամփի վարչակազմը: Հուսով եմ, որ մենք լիովին կներգրավվենք, քանի որ դա բխում է տարածաշրջանի շահերից»,- նշում է նա:

Նախընտրական օրերին ԼՂ-ի հարցի վերաբերյալ Բայդենի թիմը արել է երկու հայտարարություն, որից վերջինը հնչել է ԱՄՆ պետքարտուղար Պոմփեոյի՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից և կրակի դադարեցմանը հասնելու անհաջող ջանքերից հետո:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30