Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. «Հայտնի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացել Հայաստանի դեմ փոխհատուցման պահանջով հայց հարուցելու համար». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 21,2020 10:48

Դեռեւս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ահազանգ հնչեցրեց, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման եւ դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին:

Արձագանք եղավ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից, սակայն իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ ականջալուր չեղան։

Եվ հիմա՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո, երբ Հայաստանը փաստացի ստանձնել է պատասխանատվություն Ադրբեջանին վերադարձնել տարածքներ, իրավիճակը արմատապես փոխվել է:
Այս առնչությամբ Գեւորգ Կոստանյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է.

«Հայտնի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացել Հայաստանի դեմ փոխհատուցման պահանջով հայց հարուցելու համար: Հարցը իսկապես լուրջ է, քանի որ փոխհատուցման պահանջը կարող է հասնել մինչեւ 50 միլիարդ դոլարի, ինչը Հայաստանի համար աստղաբաշխական գումար է:

Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Փաշինյանի ստորագրելուց հետո ինքն է արդեն այդ տարածքների համար եղել պատասխանատու։ ՀՀ-ն բոլոր միջազգային փաստաթղթերում հանդես էր գալիս որպես սուբյեկտ, բայց այնքանով, որքանով ազդեցություն ուներ, այլ ոչ թե պատասխանատու էր։ Փաշինյանի ստորագրելուց հետո նա մեխանիկորեն դարձավ պատասխանատու»,-նշում է Կոստանյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30