Դոլարի փոխարժեքը բարձրացել է. Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 500-501 դրամ է, վաճառքինը՝ 509-511 դրամ:
Պատճառը դոլարի դեֆիցիտն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Պակասել են այլ երկրներից ուղարկվող գումարները, որոնք դոլար են ուղարկում իրենց ընտանիքներին: Պակասել է, որովհետեւ արտահանման ծավալներն են պակասել, որոնք վաճառած ապրանքի դիմաց դոլար կամ եվրո էին ստանում, որը բանկերում դառնում էր փոխանակման գումար: Նաեւ արտասահմանից եկող օգնություններն են պակասել որոշակի»,- ներկայացրեց Գ. Մակարյանը:
Մասնագետի խոսքով՝ դոլարի բարձրացումը ձեռնտու կարող է լինել արտահանման ոլորտում. եթե մեր արտահանման ծավալներն աճում են, ապա դրա արդյունքում մենք դոլարի դիմաց ավելի շատ դրամ ենք ստանում, այդ առումով ձեռնտու է: «Բայց մեր արտահանման ծավալները մոտավորապես 3 անգամ զիջում են ներմուծման ծավալներին: Այս դեպքում ավելի վատ է, որովհետեւ թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ»,- լրացրեց մեր զրույցակիցը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում