Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հանրության մեջ անկում է ապրում

Նոյեմբեր 21,2020 10:30

«Գելլափ Ինթերնեյշնլ»-ի՝ 501 քաղաքացիների շրջանում նոյեմբերի 17-ին անցկացրած հեռախոսային հարցումը արձանագրել է, որ պատերազմի ընթացքում Հայաստանի եւ Արցախի առաջին դեմքերի եւ պետական պատասխանատու գործիչների աշխատանքի գնահատականը հանրության շրջանում նկատելիորեն նվազել է:

Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության գնահատականը 5 բալանի համակարգով նոյեմբերի 18-ի դրությամբ նվազել եւ դարձել է 3,4:

Հարցին, թե հայտարարության ստորագրումից հետո ընդդիմության եւ հասարակության մի ստվար հատված պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախորդ հարցման 35,2 %-ի փոխարեն դրական պատասխանել է 42,1 %-ը: Իսկ վարչապետի պաշտոնավարման շարունակությանը կողմ անձանց թիվը 48,1 %-ից իջել է 44,3 %:

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 79,6 %-ը համարում է, որ ռազմաքաղաքական մակարդակում օգնություն Հայաստանը կարող է ստանալ Ռուսաստանից, 49,3 %-ը գտնում է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է իսկ 62,3 %-ը համարում է, որ դժվար պահին աջակցության համար կարելի է դիմել Ռուսաստանին:

Հետազոտությունն ամբողջությամբ. Պատերազմ-27.09.2020-5

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30