Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանը եռում է, եւ մեր այսպես ասած խաղաղությունը շատ թվացյալ է. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 21,2020 10:10

Արցախի խնդրի հետ կապված ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ։ Զսպվա՞ծ, թե՞ բացահայտ փոխհրաձգություն է, անհամաձայնություն Ռուսաստանի հետ՝ եվրոպական շահերի անտեսմամբ պայմանավորվա՞ծ, թե՞ այլ ծավալումներ են։
Ի վերջո՝ ի՞նչ է կատարվում տարածաշրջանում՝ դարձյալ Արցախյան խնդրով պայմանավորված։ Իրանական կո՞ղմն ինչ վիճակում է։

Հիշեցնենք, որ ինչպես փոխանցում է «Tasnim»-ը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, թե «Իրանի կողմից իր կենսական շահերին սպառնացող ցանկացած սպառնալիքի պատասխանը չի սահմանափակվի որոշակի տարածաշրջանով»: Այլ կերպ՝ ԻՀՊԿ-ն իր գործունեությունը չի սահմանափակելու կոնկրետ աշխարհագրական տարածաշրջանով, երբ խոսքն Իրանի անվտանգության եւ կենսական շահերի պաշտպանության մասին լինի: Այն է՝ ինչպես հրամանատարն է զգուշացրել արդեն ավելի որոշակի՝ «եթե ինչ-որ մեկը փորձի վտանգի ենթարկել այս հզոր ազգի եւ երկրի շահերը, այն հաստատ անվտանգ տեղ չի գտնի Երկրի վրա»։

Տարածաշրջանը եռում է, եւ մեր այսպես ասած խաղաղությունը շատ թվացյալ է: Մենք պետք է շատ զգոն լինենք: Որովհետեւ երբեք չգիտենք, թե, օրինակ, վաղը ինչ խնդիրներ կարող են ծագել նույն Ռուսաստանի համար, որը կստիպի նրան թուլացնել այստեղ ազդեցությունը, եթե իր համար ավելի կարեւոր ճակատ բացվի: Ու կասկած չկա, չէ՞, որ Թուրքիան կօգտվի իր վաղեմի երազանքից՝ ընդդեմ մեզ: Հայաստանը շատ արագ պետք է սկսի վերազինման ու ամրացման աշխատանքները…

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30