Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.
Այսօր ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ հանրապետությունում իրականացվող անհնազանդության ակցիաների մասնակիցներին բերման ենթարկողները եղել են բացառապես ՀՀ ոստիկանության աշխատակիցներ:
Դիմում եմ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին
Հարգելի պարոն Ղազարյան
Կարդացեք նաև
Տեղյակ եք արդյոք, որ Ոստիկանության ծառայողների,այդ թվում՝ հատուկ հանձնարարություններ կատարող ստորաբաժանումների աշխատակիցների համազգեստի նկարագիրը և այն կրելու կարգը սահմանված են կառավարության համապատասխան որոշմամբ և ոստիկանապետի հրամանով։
Սահմանված ձևի համազգեստի կրումը նախ և առաջ թույլ է տալիս այն կրող անձանց հասարակության մեջ նույնականացնել որպես ոստիկանության ծառայողներ,որոնք իրավասու են կատարել իրավապահ գործառույթներ։ Միայն այդ դեպքում հասարակ քաղաքացին տեսողական ճանաչման միջոցով այդ ծառայողներին ընկալելով իբրև օրենքի պահապաններ,պարտավոր է ենթարկվել նրանց օրինական պահանջներին։
Հակառակ դեպքում, երբ ենթադրյալ ծառայողները կրում են անհասկանալի ձևի,գույնի և դրան էլ վերադիր՝ հիերոգլիֆներով գունազարդված հագուստ, քաղաքացին կարող է ողջամտորեն այդ անձանց համարել օրինակ՝ նինձյաներ, հելոուինի կերպարների կամ ինչու ոչ՝ իսլամական գրոհային ջոկատայիններ։ Հետևապես , քաղաքացիները այս դեպքում ունեն նաև ինքնապաշտպանվելու կամ նվազագույնը՝ այդ անձանց որևէ պահանջ չկատարելու սահմանադրական իրավունք։
Իսկ հիմա նայեք այս նկարին և պատասխանեք, ովքեր են այս մարդիկ և ինչ գործ ունեն նրանք Երևանում»: